Չինական բժշկության 15 պարզ կանոն առողջությունը պահպանելու համար

26772663_1375435685918368_1249730550_o

Արեւելքում կարծում են, որ ավելի հեշտ է պահպանել առողջությունը, քան հետո վերականգնել այն:

1. Հաճախ սանրեք մազերը

Մատներն օգտագործեք որպես սանր: Մազերը սանրել ճակատից դեպի պարանոց: Կատարել մոտավորապես 100 նման շարժում: Շարժումները պետք է դանդաղ լինեն: Այդ վարժությունը մերսում է գլխի էներգետիկ կետերը, անցկացնում է ցավը, կարգավորում է տեսողությունը, նվազեցնում է արյան ճնշումը: Արդյունքն ավելի լավ կլինի, եթե այն կատարեք առավոտյան:

2. Հաճախ շփեք դեմքը

Տաքացնել ձեռքի ափերը, մոտեցնել դեմքին այնպես, որպեսզի միջնամատերը դիպչեն քթի կողքի մասերին: Թեթեւակի մերսեք դեմքը՝ շարժվելով վերեւ դեպի ճակատը, այնուհետեւ կողքերը՝ անցնելով այտերին: Նման շարժումներ կատարել 30 անգամ: Վարժությունը թարմացնում է եւ նվազեցնում ճնշումը: Օգնում է կնճիռների դեպքում: Ի դեպ, այդ կետերի մերսումն օգնում է նաեւ հարբուխի դեպքում:

3. Հաճախ մերսել աչքերը

Դանդաղ պտտեք աչքի խնձորակները սկզբում աջից ձախ՝ 14 անգամ, անյուհետեւ ձախից աջ՝ 14 անգամ: Պինդ փակեք աչքերը եւ կտրուկ բացեք: Այս վարժությունը կարգավորում է տեսողությունը, նաեւ բարենպաստ ազդեցություն է ունենում լյարդի վրա:

4. Հաճախ կրճտացնել ատամները

Սկզբում 24 անգամ կրճտացնել սեղանատամներով, այնուհետեւ 24 անգամ դիմացի ատամներով: Այս վարժությունն ամրացնում է ատամները, այդ թվում նաեւ ատամների էմալը:

5. Հաճախ թխկթխկացնել ականջներին

Փակեք ականջները ձեռքի ափերով եւ 12 անգամ թակեք երեք միջին մատներով պարանոցին: Այնուհետեւ, միացնելով ցուցամատը միջնամատին՝ թրխկացրեք պարանոցին 12 անգամ: Արեք դա առավոտյան կամ երբ հոգնածություն եք զգում: Վարժությունն օգնում է ականջների աղմուկի վերացմանը, գլխապտույտին եւ ականջացավերին: Կարգավորում է լսողությունը եւ հիշողությունը:

6. Հաճախ լեզվով հպվեք քիմքին

Երբ լեզվի ծայրով դիպչում եք վերին քիմքին, «ինը» եւ «յանը» հանդիպում են: Կենտրոնացրեք ուշադրությունը լեզվի տակ եղած տարածքին եւ զգացեք ինչպես է կուտակվում թուքը:

7. Հաճախ կուլ տվեք թուքը

Երբ լիզում եք վերին քիմքը, բերանում անընդհատ թուք է կուտակվում: Չինական ավանդական բժշկության մեջ թքին շատ մեծ ուշադրություն են դարձնում: Այն անվանում են «ոսկյա հեղուկ», «մարմնի գանձ»: Երբ կուլ եք տալիս թուքը, այն փափկացնում է ներքին օրգանները, խոնավեցնում վերջույթները եւ մազերը, նպաստում է մարսողությանը եւ սննդարար նյութերի յուրացմանը՝ կարգավորելով ստամոքսի եւ աղիների աշխատանքը:

8. Հաճախ արտաշնչեք կուտակված օդը

Պահեք շնչառությունը, եւ երբ զգաք, որ կրծքավանդակը եւ ստամոքսը լցված են օդով, բարձրացրեք գլուխը, բացեք բերանը եւ դանդաղ արտաշնչեք կուտակված օդը: Վարժությունը կրկնեք 5-7 անգամ: Այն կարգավորում է շնչառությունը, օգնում ասթմայի եւ ցավերի ժամանակ:

9. Հաճախ մերսեք որովայնը

Տաքացրեք ձեռքերը, դրեք պորտի վրա. տղամարդիկ ձախ ձեռքը աջ ձեռքին, իսկ կանայք՝ աջ ձեռքը ձախին: Մերսել որովայնը ժամացույցի սլաքի ուղղությամբ, այնուհետեւ հակառակը: Այս վարժությունը կարգավորում է աղիքային շարժունակությունը, նպաստում է շնչառությանը, կանխում է սննդի կուտակումն աղեստամոքսային տրակտում, կարգավորում է մարսողությունը:

10. Հաճախ թափահարեք վերջույթները

Ձեռքերն առաջ մեկնել, բռունցք անել եւ, կորանալով գոտկատեղին, շրջեք ուսերը աջից ձախ: Այնուհետեւ կրկնեք նույն գործողությունը հակառակ ուղղությամբ: Նստեք աթոռին՝ ձեռքը ձեր տակը դնելով: Բարձրացրեք ձախ ոտքը եւ դանդաղ առաջ տարեք: Երբ ոտքը ուղիղ կլինի, կտրուկ առաջ տարեք: Այնուհետեւ նույն գործողությունը կրկնեք մյուս ոտքով: Վարժությունը կօգնի ձգել վերջույթները եւ հոդերը:

11. Հաճախ մերսեք ոտնաթաթերը

Քնելուց առաջ ոտքերը լվանալուց հետո տաքացրեք ձեռքերը, այնուհետեւ սկսեք դանդաղ շարժումներով մերսել ոտնաթաթերը: Կատարեք 50-ից 100 պտույտ: Այս վարժությունն ամրապնդում է երիկամները, տաքացնում է ոտքերը, կարգավորում է երիկամների եւ սրտի միջեւ կապը, հանգստացնում է լյարդը եւ կարգավորում է տեսողությունը:

12. Հաճախ մերսեք մաշկը

Նախապես տաքացնելով ձեռքերը՝ հաճախ մերսեք մաշկը՝ սկսելով գլխի վերեւից, այնուհետեւ դեմքը, ուսերը, ձեռքերը, կուրծքը, որովայնը, կրծքավանդակը երկու կողմից: Այնուհետեւ անցում կատարեք իրանի ներքեւի մասերին եւ վերջապես ոտքերին: Այս վարժությունը կարգավորում է արյան շրջանառությունը եւ մաքրում է մաշկը:

13. Թիկունքը միշտ պետք է տաք պահել

Համաձայն չինական բժշկության տեսության՝ մարմինն ունի երկու կարեւոր ուղի՝ մտածելու ուղի, որն անցնում է ողնաշարի երկայնքով, եւ ժենմայ ուղի, որն անցնում է կրծքավանդակի միջին մասով: Դրա համար կարեւոր է պաշտպանել թիկունքը եւ կուրծքը:

14. Կրծքավանդակը նույնպես պետք է տաք պահել

Այս կետի կարեւորությունը նկարագրված է 13-րդ կանոնում:

15. Պետք է պահպանել լռությունը, երբ արտաքնոցում եք

Երբ արտաքնոցում եք, բարձրացրեք գլուխը եւ բերանը փակ պահեք, որպեսզի դուրս չգան կենսական կարեւոր նշանակություն ունեցող նյութեր:

Այս բոլոր վարժություններն ունեն գիտական հիմք, որոնք փորձարկել են դարեր շարունակ: Դրանք կատարելով կենտրոնացեք, պահպանեք հոգեկան հանգստությունը, դանդաղ շարժվեք եւ բնական շնչեք:

Աղբյուր՝ kastory.ru
Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝