15 մթերք, որոնք պետք է ներառել սննդակարգի մեջ

image

Այս մթերքներն օրգանիզմի համար առավել օգտակար մթերքներն են: Ամեն դեպքում ավելի լավ է սնվել թանկարժեք, սակայն օգտակար մթերքով, քան ուտել կիսաֆաբրիկատներ, իսկ որոշ ժամանակ անց գումարներ տալ դեղերին:

Ծիրան

Ծիրանի բաղադրության մեջ է մտնում բետա-կարոտինը, որը թույլ չի տալիս ազատ ռադիկալներին քայքայել օրգանիզմի ներքին կառուցվածքները:

Ավոկադո

Օլեինային թթուն, ոչ հագեցած ճարպերը, որոնք մտնում են մրգի բաղադրության մեջ, նվազեցնում են խոլեստերինի մակարդակը:

Ազնվամորի

Ազնվամորին հարուստ է էլաջիկ թթվով, որն օգնում է կանխել քաղցկեղի բջիջների զարգացումը: Այն պարունակում է նաեւ С վիտամին:

Մանգո

Միջին չափերի մանգոն պարունակում 57 մգ С վիտամին, որը մարդուն հարկավոր օրական չափաբաժնի անհրաժեշտ քանակն է կազմում: Այդ հակաօքսիդանտն օգնում է կանխել արթրիտը եւ նպաստում է վերքերի բուժմանը եւ իմունային համակարգի ամրապնդմանը:

Դդում

С վիտամինը եւ բետա-կարոտինը, որոնք առկա են դդումի մեջ, երկու հզոր հակաօքսիդանտներ են, որոնք  պաշտպանում են օրգանիզմի բջիջները:

Լոռամրգի հյութ

Օգնում է պայքարել միզապարկի ինֆեկցիաների դեմ, կանխում է բակտերիաների աճը: Մեկ բաժակ լոռամրգի հյութը պարունակում 144 կկալ: Հյութը եւ լոռամրգից պատրաստված տարբեր հեղուկները համարվում են հզոր միզամուղներ:

Լոլիկ

Լոլիկը համարվում է հզոր հակաօքսիդանտ: Հետազոտությունները ցույց են տվել, որ լոլիկը նվազեցնում է միզապարկի, ստամոքսի հիվանդությունների առաջացումը, ինչպես նաեւ  նվազեցնում է հաստ աղիի քաղցկեղի առաջացման հավանականությունը մինչեւ 50 տոկոս:

Չամիչ

Այս փոքրիկ մթերքը երկաթի գլխավոր աղբյուրներից է, որն օգնում է թթվածնին հասնել հյուսվածքներ:

Թուզ

Թուզը համարվում է կալիումի եւ ածխաջրերի աղբյուր, ինչպես նաեւ պարունակում է B6 վիտամին:

Կիտրոն

Կիտրոնն իր մեջ պարունակում է լիմոնենը եւ վիտամին C, որն օգնում է կանխել քաղցկեղի առաջացումը: Կիտրոնն իր մեջ պարունակում է քիչ կալորիա, չկան ճարպեր եւ ածխաջրեր:

Սոխ

Հետազոտությունները ցույց են տվել, որ սոխը նվազեցնում է քաղցկեղի առաջացումը:

Արտիճուկներ

Այս բանջարեղենը պարունակում է սիլմարին հակաօքսիդանտը, որը նվազեցնում է մաշկի քաղցկեղի առաջացման հավանականությունը, նաեւ կարգավորում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը:

Ցորենի սերմ

Մեկ ճաշի գդալը մոտավորապես պարունակում է օրգանիզմի համար անհրաժեշտ մագնեզիումի օրական չափաբաժնի 7 տոկոսը, որը կանխում է մկանային ցավերի առաջացումը: Այն նաեւ վիտամին Е-ի աղբյուր է:

Ոսպ

Ոսպը հիանալի կանխարգելիչ միջոց է կրծքագեղձի քաղցկեղի համար: Այն պարունակում է բջջանյութ, որը կարգավորում է ամբողջ օրգանիզմի աշխատանքը:

Ծովամթերք՝ կակղամորթեր

B12 վիտամինը, որը պարունակում են այդ ծովամթերքները, նպաստում է նյարդերի ֆունկցիաներին եւ մտավոր կարողություններին: Բացի այդ, այդ մթերքները պարունակում են երկաթ, մագնեզիում, կալիում, որոնք նույնպես անհրաժեշտ են օրգանիզմի համար:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝