Երկարակեցության 15 պարզ կանոնները

eda-105

Յուրաքանչյուր կին տեղյակ է, որ արտաքին տեսքը կախված է նաեւ սննդակարգից: Ճանաչված դիետոլոգը թվարկել է ճիշտ սնվելու 15 կանոն, ինչը կօգնի երկար ժամանակ  պահպանել երիտասարդությունը եւ գեղեցկությունը:

Կան մի շարք բնակավայրեր, որտեղ բնակիչները շատ երկար են ապրում: Հետաքրքիրն այն է, որ այդ տարածքներում բնակվող մարդիկ ունեն սնվելու նույն ավանդույթներն ու սովորությունները: Իհարկե, նրանք չեն հաշվում կալորիաները, չեն օգտագործում վիտամիններ եւ այլն: Եթե վերլուծենք վերջին 100 տարվա հետազոտությունները, ապա կարելի է ընդհանրացնել, թե ինչ են ուտում հարյուրից բարձր տարիք ունեցող մարդիկ:

Ահա 15 խորհուրդներ, որոնք կօգնեն երկար ապրել

Սննդակարգի մեծ մասը պետք է կազմի բուսական սնունդը

Կանաչեղենը եւ լոբազգիները պետք է օգտագործել ամբողջ տարի: Սեզոնային բանջարեղենները պետք է օգտագործել կամ թարմ վիճակում, կամ էլ պահել հետագա օգտագործման համար:

Միսն անհրաժեշտ է օգտագործել շաբաթական երկու անգամ:

Միսը չպետք է կազմի սննդակարգի հիմնական մասը: Մեկ ամսվա ընթացքում անհրաժեշտ է 5 անգամ ուտել միս:

Ամեն օր պետք է ուտել 100գր ձուկ

Ամենաառողջարար ընտրությունը սարդինա, անձրուկ եւ ձողաձուկ ձկնատեսակներն են, որոնք պարունակում են քիչ քանակությամբ սնդիկ եւ քիմիական նյութեր:

Նվազեցնել կաթնամթերքի օգտագործումը

Մարդու մարսողական համակարգը նախատեսված չէ կովի կաթը մարսելու համար, որը հարուստ է ճարպերով եւ շաքարով: Կալցիում կարելի է ձեռք բերել բույսերից, օրինակ,  կաղամբից:

Օրական 3 հատ ձու ուտել

Պատրաստեք ձվով ապուր կամ բուտերբրոդ ցորենի հացով եւ ձվով, նախաճաշին կերեք խաշած ձու բանջարեղենի կամ մրգի հետ միասին:

Ամեն օր օգտագործել կես բաժակ լոբազգի

Սեւ լոբին, ոսպը, սիսեռը եւ սպիտակ լոբին երկարատեւ ապրելու սննդակարգի հիմնական բաղադրիչներն են: Լոբազգիները պարունակում են միջինը 21 տոկոս սպիտակուց, 77 տոկոս բարդ ածխաջրեր եւ շատ քիչ քանակությամբ ճարպեր: Նրանք նույնպես բջջանյութի հիմնական աղբյուր են  եւ ուղղակի համարվում են օգտակար նյութերի պահեստ:

Օգտագործեք հացահատիկային հաց եւ թթխմորով հաց

Եթե հաց եք օգտագործում, ապա օգտագործեք միայն հացահատիկով պատրաստված հաց՝ ցորենից, աշորայից, գարուց: Այդ տեսակի հացերը պարունակում են ավելի քիչ գլյուտեն:

Նվազեցնել շաքարավազի օգտագործումը

Երկարակյացներն օգտագործում են հինգ անգամ քիչ շաքարավազ եւ շաքարավազ պարունակող մթերք: Դրա փոխարեն նրանք օգտագործում են մեղր, իսկ աղանդեր ուտում են միայն տոների ժամանակ: Անհրաժեշտ է օրական օգտագործել ընդամենը 4 գդալ շաքարավազ եւ քաղցր թխվածք շաբաթական երկու անգամ:

Օրական ուտել երկու բուռ ընկույզ

Հարվարդի փորձագետների վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ այն մարդիկ, ովքեր կանոնավոր ընկույզ են ուտում, 20 տոկոսով ավելի երկար են ապրում:

Ավելացնել ջրի օգտագործումը

Խոնավության ավելացումը նվազեցնում է տրոմբների առաջացման հավանականությունը: Բացի դրանից, ջրի օգտագործման առավելությունն այն է, որ չեք խմում շաքարավազ պարունակող ըմպելիքներ:

Եթե օգտագործում եք ալկոհոլ, ապա միայն կարմիր գինի

Պարզվում է՝ գինին օգնում է օրգանիզմին յուրացնել բուսական հակաօքսիդանտներ: Բացի դրանից, օրվա վերջում խմելով մեկ  բաժակ գինի՝ դուք կհանգստանաք եւ կազատվեք սթրեսից:

Խմել կանաչ կամ խոտաբույսով թեյ

Կանաչ թեյը նվազեցնում է սրտային հիվանդությունների եւ քաղցկեղի մի քանի տեսակների առաջացումը: Խնկունու, եղեսպակի, առյուծատամի թեյը, ինչպես նաեւ  այլ խոտաբույսեր ունեն հակաբորբոքային հատկություն:

Սուրճ խմել միայն կոֆեինի համար

Հետազոտությունները ցույց են տվել, որ կոֆեինը նվազեցնում է սակավամտության եւ Պարկինսոնի հիվանդության  առաջացման հավանականությունը:

Սպիտակուցները համադրել իրար հետ

Համադրելով բանջարեղենը, լոբազգիները, ընկույզը եւ կանաչեղենը՝ կարելի է ապահովել բոլոր ինն ամինաթթուները, որոնք անհրաժեշտ են օրգանիզմին:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝