Սխտորով ապուր. 100 անգամ ավելի արդյունավետ է, քան ցանկացած այլ հակաբորբոքային միջոց

20160913_8wscN

Հետազոտություններն ապացուցում են, որ սխտորը 100 անգամ ավելի հզոր է, քան առավել հայտնի հակաբորբոքայինները: Այն բուժում է տարատեսակ հիվանդություններ, որոնք համարվում են բակտերիալ ինֆեկցիայի արդյունք:

Սխտորով ապուր

Սխտորն անհրաժեշտ է օգտագործել հաճախակի: Այն կարող եք ավելացնել ուտեստների, աղցանների մեջ, խառնել ձիթայուղի հետ կամ պարզապես հացով ուտել: Այսպիսով դուք կարող եք առողջ լինել եւ ազատվել հիվանդություններից:

Ապուրի համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝

50գր սխտոր

2 ճաշի գդալ բուսայուղ

2 ճաշի գդալ ձիթայուղ

2 հատ սոխ՝ քառակուսի կտրատված

1 ճաշի գդալ ուրց

6 բաժակ հավի արգանակ

թարմ կանաչի

3 բաժակ չորահաց՝ քառակուսի կտրատված

1 բաժակ թթվասեր

Պատրաստման եղանակը

Մաքրել սխտորը, մանր կտրատել: Տաքացնել ձիթայուղը եւ տապակել սխտորը: Թողնել սառչի: Հետո 2 ճաշի գդալ ձիթայուղը եւ բուսայուղը լցնել կաթսայի մեջ եւ տաքացնել, վրան ավելացնել կտրատված սոխը եւ թողնել 10 րոպե, հետո ավելացնել սխտորը, կտրատված կանաչին, հավի արգանակը եւ չորահացը: Եփել մարմանդ կրակի վրա 5 րոպե, վերջում ավելացնել թթվասերը, ինչպես նաեւ աղ, պղպեղ ըստ ցանկության: Համեղ ապուրը պատրաստ է:

Ամեն անգամ, երբ զգում եք հարբուխի եւ գրիպի նախանշանները, օգտագործեք այս բուժիչ ապուրը:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝