Ուռուցքաբանը խորհուրդ է տալիս 100 հիվանդությունների դեմ այդ խառնուրդը

image (4)

Հայտնի ուռուցքաբաններից մեկը որոշել է կիսվել հրաշագործ բաղադրատոմսով, որը պայքարում է բազմաթիվ հիվանդությունների դեմ: Եվ դա դեղորայքային միջոց չէ: Այն բաղկացած է հայտնի բաղադրիչներից եւ հնարավոր է պատրաստել տնային պայմաններում առանց ավելորդ ծախսերի:

Այն բնության կողմից տրված միջոց է քաղցկեղը եւ շատ այլ հիվանդություններ կանխելու համար:

Նրա բուժիչ բաղադրությունը կարող է վերականգնել ներքին օրգանների աշխատանքը, ամրապնդել իմունային համակարգը, կարգավորել նյութափոխանակությունը, արյան բաղադրությունը եւ մաքրել երակները:

Այս եզակի համադրությունը բուժում է ամբողջ օրգանիզմը, այդ թվում՝

•սրտային հիվանդությունները եւ արյունատար անոթները

•ամրապնդում է իմունային համակարգը

•մաքրում է լյարդը, երիկամները եւ շնչառական համակարգը

•մաքրում է մարսողական տրակտը

•բարձրացնում է գլխուղեղի ակտիվությունը եւ բարելավում հիշողությունը

•պաշտպանում է սրտի նոպայից, ինչպես նաեւ բարելավում է կյանքի որակը գլխուղեղի կաթվածից եւ ինֆարկտից հետո

•վերականգնում է մաշկը վիրահատությունից հետո, հիանալի բնական միջոց է ուռուցքների դեմ

•պահպանում է մարմնի թարմությունը, գեղեցկությունը եւ էներգիան, քանի որ պարունակում է բոլոր անհրաժեշտ վիտամինները, հանքային նյութեր, կենսաբանական ակտիվ նյութեր, սպիտակուցներ, ածխաջրեր եւ բուսական յուղեր:

Բաղադրիչներ

- 7 հատ կիտրոն

- 7 պճեղ սխտոր

- 500 մլ բնական մեղր

- 250 գր ցորենի սերմ

- 300գր մաքրած հունական ընկույզ:

Ցորենի սերմը լցնել բլենդերի մեջ եւ մանրացնել: Այնուհետեւ ավելացնել հունական ընկույզը, սխտորը եւ 3 հատ կիտրոնը կճեպով: Մնացած չորս կիտրոնի հյութը քամել եւ ավելացնել խառնուրդին: Ավելացնել մեղրը եւ խառնել մինչեւ միատարր զանգված ստացվի:

Խառնուրդը լցնել բանկայի մեջ եւ փակել: Պահել սառնարանում: Թողնել մնա 3-4 օր, եւ այն արդեն պատրաստ կլինի օգտագործման համար:

Օգտագործման եղանակ

Տարբերակ 1. Նախաճաշից, ճաշից, ընթրիքից եւ քնելուց կես ժամ առաջ 1-2 թեյի գդալ:

Տարբերակ 2. Ուռուցքային հիվանդությունների ժամանակ՝ յուրաքանչյուր երկու ժամը մեկ՝ 1-2 թեյի գդալ:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝