Այս բաղադրատոմսի շնորհիվ 10 տարով ավելի երիտասարդ տեսք կունենաք

image (1)

Քանի որ լյարդն իրականացնում է գործառույթների այնպիսի լայն շրջանակ, ինչպիսիք են ճարպերի քայքայումը, թունավոր նյութերի հեռացումը, այն կարեւոր դերակատարում ունի նյութափոխանակության գործում:

Անկասկած լյարդը համարվում է մեր օրգանիզմի ամենակարեւոր օրգաններից մեկը:

Եթե վարում եք անառողջ կենսակերպ, այն անպայման կազդի ձեր օրգանների աշխատանքի վրա: Դա նշանակում է, որ վատ սնունդը եւ վնասակար սովորույթները կարող են ազդել լյարդի աշխատանքի վրա:

Եթե ցանկանում եք առավել ճիշտ կենսակերպ վարել, անհրաժեշտ է հոգ տանել այդ օրգանի մասին: Դրա համար անհրաժեշտ է ազատվել վնասակար սննդից: Առողջ սնունդ օգտագործելով՝ դուք կնկատեք դրական արդյունքներ:

Այս բնական ըմպելիքը կապահովի ձեր օրգանիզմի առողջությունը: Այն

•մաքրում է արյունը

•կարգավորում է լյարդի աշխատանքը

•ամրապնդում է իմունիտետը

•մաքրում է օրգանիզմը

•կանխում է բորբոքումն ու վարակները

•օժտված է հակաքաղցկեղային հատկությամբ

•գործում է որպես հակաօքսիդանտ

•արագացնում է նյութափոխանակությունը

•նվազեցնում է արյան մեջ շաքարի եւ խոլեստերինի մակարդակը

•ապահովում է առողջ եւ հարթ մաշկ

Անհրաժեշտ բաղադրիչները

2 կիտրոն

1 վարունգ

մաղադանոս

200 մլ ջուր

Պատրաստման եւ օգտագործման եղանակը

Անհրաժեշտ է ընդամենը վերը թվարկված բաղադրիչները լցնել բլենդերի մեջ եւ խառնել այնքան, մինչեւ ստացվի ըմպելի զանգված: Խորհուրդ է տրվում մեկ ամիս շարունակ խմել օրական 1-2 բաժակ: Այնուհետեւ դադարեցնել երկու շաբաթ եւ նորից կրկնել:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝