Տեսողությունը բարելավելու 10 վարժություն

zaryadka-glaza

Աչքերի վարժությունները հրաշքներ են գործում, եթե դրանք պարբերաբար կատարեք: Ներկայացնում ենք 10 վարժություն, որոնք իրականացնելու համար անհրաժեշտ է ընդամենը 10 րոպե:

1.Երկու րոպեի ընթացքում հաճախակի թարթեք աչքերը, այն կարգավորում է ներակնային արյան շրջանառությունը:

2.Աչքերը թեքել դեպի աջ, հետո հայացքն ուղղել ուղիղ գծին: Նույնը կրկնել նաեւ հակառակ ուղղությամբ:

3.Զգացեք մթությունը: Համարում են, որ մթության մեջ ընկղմվելը նպաստում է լուսազգայուն ռոդոփսին բջիջների աճին, որոնք անհրաժեշտ են հստակ տեսողության համար:

4.Կատարեք գլխով շրջանաձեւ պտույտներ՝ աջ-ձախ, վերեւ-ներքեւ: Այն ակտիվացնում է արյան շրջանառությունը:

5.Հայացքն ուղղեք տարբեր կողմեր՝ աջ-ձախ, վերեւ-ներքեւ, շրջանաձեւ:

6.Փակեք աչքերը 3-5 վրկ, այնուհետեւ բացեք: Կրկնեք 7 անգամ: Այս վարժությունը թուլացնում է աչքերի մկանները եւ ակտիվացնում է արյան շրջանառությունը:

7.Կոպերը սեղմել մատներով, սակայն առանց ավելորդ ջանքերի, պահել այդ վիճակում երկու վայրկյան: Կատարել հերթով՝ 4-5 անգամ: Այս վարժությունը կարգավորում է ներակնային հեղուկի արտահոսքը:

8.Կանգնել պատուհանի դիմաց, կենտրոնանալ անմիջական հեռավորության վրա գտնվող առարկայի վրա, այնուհետեւ հայացքը թեքել դեպի հեռու առարկայի վրա: Կրկնել 10 անգամ:

9.Փակել աչքերը եւ դանդաղ շարժել աչքի խնձորակները վերեւ եւ ներքեւ: Կրկնել 5-10 անգամ:

10.Բաց աչքերով օդում նկարեք սկզբում պարզ եռանկյունաչափական պատկերներ, այնուհետեւ դժվար եւ ծավալուն կոմպոզիցիա:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝