Բրյուսելյան կաղամբի՝ առողջության համար 10 առավելությունները

shutterstock_524297404

Այս բանջարեղենը հիշեցնում է փոքրիկ կաղամբ: Սովորաբար այն կտրատում, մաքրում եւ պատրաստում են սննդարար ուտեստներ:

1.Բրյուսելյան կաղամբը հարուստ է սննդարար նյութերով

Այն համարվում է ցածր կալորիականություն ունեցող մթերք, որը պարունակում է մեծ քանակությամբ բջջանյութ, վիտամիններ եւ հանքային նյութեր:

Ձեզ ենք ներկայացնում այդ մթերքում առկա հիմնական սննդարար նյութերը՝

Կալորիականությունը՝ 28 կկալ

Սպիտակուցներ՝ 2 գր

Ածխաջրեր՝ 6 գր

Բջջանյութ՝ 2 գր

Վիտամին K – օրվա անհրաժեշտ չափաբաժնի 137 տոկոսը

Վիտամին C – օրվա անհրաժեշտ չափաբաժնի 81 տոկոսը

Վիտամին A – օրվա անհրաժեշտ չափաբաժնի 12 տոկոսը

Ֆոլաթթու – օրվա անհրաժեշտ չափաբաժնի 12 տոկոսը

Մանգան – օրվա անհրաժեշտ չափաբաժնի 9 տոկոսը:

Բրյուսելյան կաղամբը հատկապես հարուստ է վիտամին К-ով, որն անհրաժեշտ է մակարդման եւ ոսկորների առողջության համար: Բացի դրանից այն պարունակում է նաեւ վիտամին С, հակաօքսիդանտներ, որոնք նպաստում են երկաթի յուրացմանը եւ մասնակցում են հյուսվածքների եւ իմունային ֆունկցիաների վերականգնմանը: Մեծ թվով սննդարար մանրաթելերն օգնում են առողջ աղիներ ունենալ: Բացի այդ, բրյուսելյան կաղամբը պարունակում է նաեւ քիչ քանակության B6, կալիում, երկաթ, մագնեզիում, ֆոսֆոր:

2. Բրյուսելյան կաղամբը հարուստ է հակաօքսիդանտներով

Բրյուսելյան կաղամբն ունի շատ առավելություններ առողջության համար: Հետազոտությունը  ցույց է տվել, որ օրական 300 գ. բրյուսելյան կաղամբ օգտագործելու դեպքում օրգանիզմում բջիջների օքսիդատիվ սթրեսը նվազում է 28 տոկոսով: Բրյուսելյան կաղամբը հատկապես հարուստ է կեմպֆերոլ հակաօքսիդանտով, որի բուժիչ հատկություններն առայժմ ուսումնասիրվում են: Այն կարող է դանդաղեցնել քաղցկեղածին բջիջների աճը, թեթեւացնել բորբոքումը եւ կարգավորում է սրտի առողջությունը: Բրյուսելյան կաղամբի օգտագործումը մրգերի եւ բանջարեղենի հետ կապահովի հակաօքսիդանտներով, որոնք անհրաժեշտ են առողջության համար:

3. Բրյուսելյան կաղամբը կարող է նվազեցնել ուռուցքային հիվանդությունների առաջացման հավանականությունը

Որոշ մասնագետներ մատնանշում են, որ հակաօքսիդանտների բարձր մակարդակը, որոնք առկա են բրյուսելյան կաղամբում, կարող է պաշտպանել օրգանիզմը քաղցկեղի որոշակի տեսակների առաջացումից: Դրա օգտագործումը 15-30 տոկոսով ավելացնում  է թունազերծող ֆերմենտների քանակը: Բրյուսելյան կաղամբի հակաօքսիդանտները կարող են չեզոքացնել ազատ ռադիկալները:

4.Բրյուսելյան կաղամբը հարուստ է բջջանյութով

Կես բաժակ բրյուսելյան կաղամբը պարունակում է 2գր բջջանյութ, ինչը կազմում է օրական չափաբաժնի 8 տոկոսը: Սննդային մանրաթելերը համարվում են կարեւոր բաղադրիչ, որոնք անհրաժեշտ են առողջության համար: Հետազոտությունները ցույց են տվել, որ դիետիկ մանրաթելերը կարող են թեթեւացնել փորկապությունը, նպաստում են նաեւ մարսողությանը:

5.Բրյուսելյան կաղամբը վիտամին K-ի հիանալի աղբյուր է  

Բրյուսելյան կաղամբը համարվում է վիտամին K-ի հիանալի աղբյուր: Փաստացիորեն այս մթերքի 78 գրամն ապահովում է օրգանիզմի համար անհրաժեշտ վիտամին К-ի օրական չափաբաժինը: Այն շատ կարեւոր է օրգանիզմի համար: Այն կարեւոր է արյան մակարդելիության համար, կարեւոր դերակատարում ունի նաեւ ոսկրերի աճի համար եւ կարող է պաշտպանել մի շարք ոսկրային հիվանդություններից:

6.Բրյուսելյան կաղամբը նպաստում է արյան մեջ շաքարի մակարդակի կարգավորմանը

Բրյուսելյան կաղամբը նպաստում է  նաեւ արյան մեջ շաքարի մակարդակի կայունությանը, քանի որ բրյուսելյան կաղամբը հարուստ է բջջանյութով, որն օգնում է կարգավորելու արյան մեջ շաքարի մակարդակը: Այն պարունակում է նաեւ ալֆա-լիպոաթթու՝ հակաօքսիդանտ, որի ազդեցությունն արյան մեջ շաքարի մակարդակի եւ ինսուլինի վրա ուսումնասիրվում է:

7.Բրյուսելյան կաղամբը պարունակում է օմեգա-3 ճարպաթթու

Նրանք, ովքեր չեն օգտագործում ձուկ կամ ծովամթերք, օմեգա-3 ճարպաթթվի բավարար քանակությունն օրգանիզմի համար դժվար է ապահովել: Բրյուսելյան կաղամբը համարվում է օմեգա-3 ճարպաթթվի ամենալավ աղբյուրներից մեկը: Ապացուցված է, որ օմեգա-3-ը նվազեցնում է արյան մեջ տրիգլիցերիդի մակարդակը, նվազեցնում է ինսուլինի նկատմամբ դիմադրությունը, ինչպես նաեւ բորբոքումը:

8.Բրյուսելյան կաղամբը կարող է դադարեցնել բորբոքային պրոցեսը

Բրյուսելյան կաղամբում առկա միացություններն օժտված են հակաբորբոքային հատկություններով: Հետազոտությունները ցույց են տվել, որ բանջարեղենի շատ օգտագործման դեպքում արյան մեջ նվազում է բորբոքային մարկերների մակարդակը:

9.Բրյուսելյան կաղամբը հարուստ է C վիտամինով

Բրյուսելյան կաղամբն ապահովում է վիտամին C-ի օրական չափաբաժնի 81 տոկոսը: Այն կարեւոր է հյուսվածքների աճի եւ վերականգնման համար: Վիտամին C-ն նվազեցնում է գրիպի ծանրությունը եւ շարունակությունը, նպաստում է նաեւ  ոչ հեմոգլոբինային երկաթի յուրացմանը: Մարդկային օրգանիզմը երկաթի այդ տեսակը դժվարությամբ է յուրացնում: Հետազոտությունները ցույց են տվել, որ սնվելու ընթացքում 100գր վիտամին С-ի օգտագործումը երկաթի յուրացումն ավելացնում է 67 տոկոսով:

10.Բրյուսելյան կաղամբը շատ հեշտ է պատրաստել

Բրյուսելյան կաղամբը համարվում է առողջ լրացում ցանկացած դիետայի համար եւ համատեղելի է այլ կերակրատեսակների հետ: Անհրաժեշտ է հեռացնել բրյուսելյան կաղամբի վերեւի մասը, խառնել այն քիչ քանակությամբ ձիթապտղի յուղի, աղի եւ պղպեղի հետ, այնուհետ տապակել գազօջախում այնքան ժամանակ, մինչեւ այն դառնա խրթխրթան: Բրյուսելյան կաղամբը կարելի է օգտագործել նաեւ մակարոնի, ձվածեղի եւ տապակած ուտեստների հետ:

Աղբյուր՝ zdorovieinfo.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝