Եթե ունեք բարձր ճնշում, օգտագործեք այս 10 մթերքները

image

1.Առանց յուղի կաթնաշոռն ամրապնդում է սիրտը, նպաստում է մկանների ընդարձակմանը, համարվում է կալցիումի, մագնեզիումի եւ կալիումի աղբյուր: Ամեն օր անհրաժեշտ է ուտել 100 գր կաթնաշոռ:

2.Կարմիր բուլղարական պղպեղը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին С: Հիպերտոնիայով տառապող մարդկանց անհրաժեշտ է ամեն օր ուտել թարմ պղպեղ:

3.Սաղմոնը համարվում է օմեգա-3 ճարպաթթվի աղբյուր եւ օգնում է իջեցնել արյան ճնշումը: Լավ կլինի շաբաթական 3 անգամ 100-150 գր սաղմոն ուտել:

4.Վարսակի շիլան պետք է անպայման ներառված լինի հիպերտոնիայով տառապող մարդկանց սննդակարգում: Հետազոտությունները ցույց են տվել, որ վարսակը հարուստ է բջջանյութով:

5.Դդմի սերմը վերականգնում է ցինկի պակասը եւ կանխում է սրտամկանի ինֆարկտը: Բավարար է օրական 20 գր ուտել:

6.Կակաոն կարգավորում է անոթների վիճակը: Սակայն այն կալորիա պարունակող ըմպելիք է: Բավարար է շաբաթական 1-2 բաժակ խմել:

7.Անյուղ կաթը պարունակում է կալիում, կալցիում, մագնեզիում, վիտամիններ եւ կարգավորում է վիճակը: Կարելի է օրական մինչեւ 3 բաժակ կաթ խմել:

8.Դառը շոկոլադն ամրապնդում է սրտի մկանները, պարունակում է հակաօքսիդանտներ եւ իջեցնում է ճնշումը:

9.Նուշը պարունակում է մոնոճարպեր եւ նվազեցնում է խոլեստերինի մակարդակը: Այն հարուստ է կալիումով, մագնեզիումով, վիտամին Е-ով:

10.Կանաչ թեյը պարբերաբար օգտագործելու դեպքում քայքայում է խոլեստերինի կուտակումները, պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, կանխում է ծերացման գործընթացը:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝