Կնոջ վաստակած 1 դոլարի 80 ցենտն ուղղվում է ընտանիքի կարիքներին, իսկ տղամարդկանց ներդրումը կազմում է 30 ցենտ

b_1_30593

Մարտի 8-ին՝ կանանց միջազգային օրը, շատերը հաճախ անտեսում են կանանց կատարած ներդրումը հասարակության մեջ:

Կանայք ԱՄՆ-ում տոնը նշում են գործադուլով: Միայն մեկ օր կանայք դադարում են աշխատել, թողնում են աշխատանքն ուրիշներին եւ ձեռնպահ են մնում գնումներ կատարելուց:

Նպատակն այն է, որ կարեւորվի կնոջ ունեցած դերն ու նշանակությունը, ուշադրություն դարձվի կանանց առջեւ ծառացած խնդիրներին ու անարդարություններին:

L8Y_p1merLR0BkkF7_VxDh-NWSxenKPD4ewcCNoi_8c

Ինչպիսի՞ն կլինի մեկ օրն առանց կանանց: Ահա մի պատկեր:

Երբ կինը գումար է վաստակում, շատ ավելի մեծ հավանականություն կա, որ դա կօգտագործվի այնպիսի հարցեր լուծելու համար, որոնք անհամեմատ կարեւոր են, օրինակ, երեխայի կրթության հարցը:

Կնոջ վաստակած յուրաքանչյուր 1 դոլարի 80 ցենտն ուղղվում է ընտանիքի կարիքներին, իսկ տղամարդկանց ներդրումը կազմում է 30 ցենտ, նրանք ավելի հաճախ ծախսում են ալկոհոլի կամ նմանատիպ այլ վնասակար բաների վրա:

Այս փաստերը մեջբերել է Նոբելյան մրցանակակիր, տնտեսագետ Մուհամեդ Յունուսը:

«Մենք նկատեցինք, որ գումարը, որն աշխատում են կանայք, շատ ավելի մեծ օգուտ է բերում ընտանիքին: Մենք փոխեցինք մեր վարկավորման քաղաքականությունը եւ առաջնահերթություն տվեցինք կանանց»,- բացատրում է նա:

Կանայք օրական ծախսում են միջինը 4 ժամ եւ 47 րոպե՝ չվճարվող աշխատանքի համար, իսկ տղամարդիկ՝ ընդամենը 1 ժամ 30 րոպե:

Nbzfr-5bbewpOSA70c0jhAeV-om8nYdr_xe_syn566M

Կանանց եւ տղամարդկանց վաստակած եկամուտն, ըստ Global Gender Gap զեկույցի, գնահատվում է համապատասխանաբար 10.778 եւ  19.873 դոլար:

Եթե կանայք մնան տանը մարտի 8-ին, մանրածախ վաճառքում կգրանցվի աննախադեպ աշխուժություն: Բազմաթիվ երկրներում կանայք վերահսկում են սպառողական ծախսերի ճնշող մեծամասնությունը: ԱՄՆ-ում, օրինակ, կանանց սպառողական ծախսերը կազմում են 85%:

Գործադուլը կարող է լուրջ տնտեսական կորուստների պատճառ դառնալ: ԱՄՆ-ում սեփականություն հանդիսացող բիզնեսների 40% -ը պատկանում է կանանց, ուստի գործադուլը կարող է լինել շատ ազդեցիկ:

Աղբյուր՝ weforum.org

Թարգմ.՝ Հասմիկ Խաչատրյան

Դիտվել է՝