Պուտինի սև ցուցակը

1370635187,7894 (1)

Հինգշաբթի օրը Մոսկվայում մեկնարկել է 12 ընդդիմադիրների դատական գործընթացը, որոնց սպառնում է մինչև 8 տարի ազատազրկում Վլադիմիր Պուտինի դեմ բողոքի ակցիաների ժամանակ անկարգություններ հրահրելու համար: Մինչ այդ, Պուտինի վարչակարգի ընդդիմադիրները, այդ թվում նաև շախմատի աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովը իր կայքում տեղադրել է տեսանյութ, որում հայտարարում է, որ չի պատրաստվում Ռուսաստան վերադառնալ: Ինչպես The Moscow Times-ին պատմել է նրա շրջապատից անանուն մի աղբյուր, ռուս հետաքննիչներն ընդդիմադիր շախմատի չեմպիոնին 2012 թվականի մայիսի 7-ին կայացած ցույցի գործով որպես վկա են կանչել:

Կասպարովի հայտարարությունը հանդիսանում է ճնշման յուրօրինակ նշան և արտացոլում է այն բոլոր հետապնդումները, որոնց ենթարկվում են Պուտինի քաղաքական հակառակորդները: Ընդամենը մեկ տարվա ընթացքում Պուտինը կարողացել է հետախուզությունների, հարցաքննությունների և ընդդիմադիրների ձերբակալությունների միջոցով փակել ընդդիմադիրների բերանը, ընդ որում՝ ինչպես հայտնի դեմքերի, այնպես էլ շարժման հայտնի գործիչների: Ահա նրա մի քանի զոհերը` չհաշված Pussy Riot-ը:

Մայիսի 20-ին Լևադա կենտրոնը, որը հանդիսանում է Ռուսաստանի հասարակական կարծիքի միակ անկախ ինստիտուտը, հայտարարել է, որ կարող է դադարեցնել աշխատանքները դատախազության ճնշումների պատճառով:

Այս տարվա մայիսի 3-ին Մոսկվայում մի քանի տասնյակ ընդդիմադիրների հետ ձերբակալեցին նաև ռուս գրող Էդուարդ Լիմոնովին` չարտոնագրված ցույցին մասնակցելու համար:

Բլոգեր և ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին ևս սպառնում է 10 տարի ազատազրկում միջոցների հափշտակման և հանցավոր խմբավորման կազմակերպման համար: Նրան մեղադրում են, որ նա, 2009 թվականին լինելով Կիրովի շրջանի նահանգապետի խորհրդական, կազմակերպել է «Կիրովլես» ընկերության 16 միլիոն ռուբլի արժողությամբ արտադրանքի հափշտակումը: 36-ամյա փաստաբան և Պուտինի կառավարության կաշառակերության դեմ պայքարող մարտիկը դարձել էր ընդդիմադիր շարժման կարևոր գործիչը: Ալեքսեյ Նավալնին կարծում է, որ այս ամենի հետևում կանգնած է քաղաքական վրիժառությունը:

Տաթև Ֆռանգյան

Աղբուրը` Les bêtes noires de Vladimir Poutine

Դիտվել է՝

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>