Ռուսաստանը կրկին Բաքվին տարածքներ է նվիրում` խլելով դրանք իր քաղաքացիներից

1371043400,6399

Ադրբեջանը Դաղստանի հաշվին ստացել է 2000 հեկտար կենտրոնական ալպիական արոտավայրերից:

«Ռուսաստանը կրկին Դաղստանի հողատարածքների մի մասը տրամադրում է Ադրբեջանին»,- գրում է «Свободная пресса» լրատվականը:

Այս անգամ Ադրբեջանը ստացել է ալպիական մարգագետինների 3 մեծ հողատարածք, որտեղ դարեր շարունակ իրենց անասուններին էին արածացնում լեզգիները: Հիմա լեռնային Կովկասի համար այս թանկարժեք հողատարածքը կերակրելու է նոր տերերին:

Եվ սա Ռուսաստանի դեռևս առաջին տարածքային զիջումը չէ: Երկու տարի առաջ Ռուսաստանը Ադրբեջանին տրամադրել է Սամուտ գետի ջրային սահմանի մի մասը և նաև 600 լեզգի և ՌԴ քաղաքացիներով 3 գյուղ: Եվ դրա հետ մեկտեղ, Ադրբեջանը իր պատմության մեջ առաջին անգամ ստացավ իր սահմանների միջազգային ճանաչումը: Ադրբեջանի հետ սահմանակից ոչ մի հանրապետություն նախկինում նրան այդ պատիվը չէր տվել: Այսպիսին էր ռուս-ադրբեջանական պայմանագրի իրավիճակը՝ կնքված 2011թ-ի հունիս ամսին, երբ ՌԴ նախագահ էր Դմիտրի Մեդվեդեվը:

Ինչպիսի՞ եզրահանգում կունենա այս տարածքային հերթական նվերը: «Իմ հարազատներին 2011թ-ին Մոսկվան տվեց Ադրբեջանին»,- «Свободная пресса» լրատվականին պատմում է Դաղստանի Դակուզպարինսկի շրջանի բնակիչ Տավատ Գաբասովան: «Նրանց այնտեղից դուրս արեցին, և հիմա նրանք պատսպարվել են իմ համեստ տանը: Ապրում ենք դժվարությամբ: Սակայն Կրեմլը հասավ նաև մեր տարածքներին և այն նույնպես տվեց Ադրբեջանին: Ի՞նչ է սա նշանակում»:

Ռուսական կենտրոնական իշխանությունները հավանաբար նույնպես գիտեին, որ Ադրբեջանին կատարած հերթական նվերը դուր չի գա

լեզգիներին և այդ իսկ պատճառով տարածքային գործարքը կնքեցին գրեթե գաղտնի:

Արդյունքում Դաղստանի հողային տարածքներից խլվել է 2000 հեկտար հողատարածք: Լեռնային հանրապետության համար սա բավականին մեծ տարածք է, ալպյան մարգագետինների ոսկե ֆոնդը: Ողջ բնակչությունը ապրում էր դրանց շնորհիվ: Իսկ խլված հողերում բնակվում էր ընդամենը 300 000 լեզգիներ: Այս մարդկանց կարծիքը, հավանաբար, կառավարությունը անտեսել է:

Հանուն ի՞նչ նպատակների: Այս հարցի լուծման բանալին համարվում է այն ժամանակվա Ադրբեջանի նվերը, որը 2 տարի առաջ հաստատեց Դմիտրի Մեդվեդևը, և այն ժամանակվա պայմանավորվածությունը Բաքվի և «Գազպրոմի» միջև այն մասին, որ Ադրբեջանը իր գազով չի լցնի «Նաբուկո» գազատարը: «Նաբուկո» նախագիծը այն ժամանակ ակտիվ կերպով քարոզվում էր Արևմուտքի կողմից և «Գազպրոմը» այն համարում էր իր «Հարավային հոսքի» բավականին լուրջ մրցակիցը: Հանուն այս գազային գործարքի Մոսկվան գնաց տարծքային զիջումների Ադրբեջանի հետ:

Բայց այդ ժամանակներից անցել է արդեն 2 տարի, և «Նաբուկո» ծրագրի համաձայնագրից սկսել են դուրս գալ նրա շատ անդամներ: Իսկ Բաքուն շարունակում էր ուղարկել իր գազը Թուրքիա: Ընդ որում՝ հաշվի առնելով այն փաստը, որ «Գազպրոմի» և Բաքվի միջև պայմանավորվածությունը կայացվել էր գրեթե բանավոր կերպով և, հավանաբար, համարվում է, որ այս պարագայում Ադրբեջանը ոչինչ չի խախտում:

Իսկ Բաքվին տված լեզգի ՌԴ քաղաքացիները, Սամուտ ջրհորդանի մի մասը, Ադրբեջանի տարածքային սահմանների ճանաչումը, և ներկայիս նվիրած 2000 հեկտար թանկարժեք արոտավայրերը ետ չեն գալու, այս ամենը ձևակերպված է միջազգային իրավունքին համապատասխան: Այսպիսով, ռուսական ներքին քաղաքականությունը, հետևելով «Գազպրոմի» շահերին, կորցնում է իր պատմական տարածքները և բախտի քմահաճույքին է նետում իր քաղաքացիների ճակատագիրը՝ փաստացիորեն դրա դիմաց ոչինչ չստանալով:

Հասմիկ Մանուկյան

Դիտվել է՝

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>