«Ռուսաստանը հետաքրքրված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով»

1370979477,5366

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնական, Կովկասի և Կենտրոնական Ասիայի լիազոր անձ Ջեյմս Ապարտուրան ՆԱՏՕ-ի ինֆորմացիոն բյուրոյի և ՌԴ արտգործնախարարության օրեր առաջ կազմակերպած «Տարածաշրջանային անվտանգության նոր մարտահրավերներ» կոնֆերանսում հեռուստակամուրջի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի համագործակցությունը Կովկասում մշտապես ամրապնդվում է: Կովկասի մասին խոսելիս նա նշել է. «Սա շատ կարևոր տարածաշրջան է, սակայն պատշաճ ազդեցության չի արժանացվում: Եվ մենք պետք է օգնենք Ռուսաստանին և այս տարածաշրջանի բնակիչներին, ցուցաբերենք պատշաճ ուշադրություն»:

Որքանո՞վ են այս «բարի մտադրությունները» անկեղծ, և արդյոք Ռուսաստանը պատրաստ է ընդունել դրանք: «Кавказская политика» լրատվական կայքը փոխանցում է այս հարցի շուրջ Օրհան Ջեմալի դիրքորոշումը:

«Ռուսաստանը չի ցանկանում Կովկասում համագործակցել ՆԱՏՕ-ի հետ: Ռուսաստանը կարծում է, որ Ադրբեջանը և Հայաստանը գտնվում են իր ազդեցության տակ: Եվ այս պարագայում Ռուսաստանը հետաքրքրված է այս ճգնաժամի խնդրով և ցանկություն չի հայտնում այս հակամարտության լուծման մեջ, քանի որ այս պարագայում և՛Հայաստանին, և՛ Ադրբեջանին դնում է Ռուսաստանից կախման մեջ:

«Кавказская политика»-ն նշում է նաեւ. «Ռուսաստանը ցանկացած պահի կարող է Հայաստանի համար ստեղծել անսահման խնդիրներ՝ ուղղակի հասկացնելով, որ այլևս չի աջակցում նրան:

Խնդիրներ կարող է ստեղծել նաև Ադրբեջանի համար, ցանկացած պահի հակամարտությունը սրելով: Ռուսաստանը այս հակամարտության համար ունի, այսպես կոչված, վերահսկման փաթեթ:

Մյուս կողմից աշխարհում կան այլ երկրներ, ովքեր այս հարցում ունեն իրենց հետաքրքրությունները: Եվ բոլորը հաշվի են առնում այն, որ Ռուսաստանը պահպանում է իր ազդեցությունը առնվազն նախկին ԱՊՀ երկրների վրա:

Եվ ՆԱՏՕ-ն համարվում է այսպիսի համակարգերից մեկը, ով գտնում է, որ այս տարածաշրջանը նրան ավելի է անհրաժեշտ: Եվ համապատասխանաբար Կովկասի՝ Ռուսաստանի ազդեցությունից դուրս գալը նշանակում է հակամարտության կարգավորում:

Հակամարտության կարգավորման հարցերով բազմաթիվ բանակցությունների խափանումները, այլ կարգի հակամարտությունների ստեղծումը, այս ամենը բնականոն պայքար է աշխարհաքաղաքական ազդեցության ամրապնդման համար:

Դժվար թե ՆԱՏՕ-ն կարողանա ասել. «Մեզ ամեն ինչ ձեռք է տալիս և մենք ամեն ինչ կթողնենք այնպես, ինչպես որ կա: Թող այս տարածքները մնան Ռուսաստանին, մենք ոչ մի բանի պահանջ չունենք»:

Նրա հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանը ներքին քաղաքականության մեջ այլևս Ռուսաստանից կախում չունի, ինչ-որ առումով համարվում է ճշգրիտ ինֆորմացիա: Հայաստանում գտնվում է ռազմաբազա, Հայաստանը Ռուսաստանից ավելի շատ տնտեսական կախվածության մեջ է:

Ադրբեջանն ունի նոր նավթ, որը նա կարող է վաճառել՝ օգտագործելով նաև այլընտրանքային ռուսական նավթամուղը: Ընդհանուր առմամբ Ադրբեջանը դեռևս Հեյդար Ալիևի քաղաքականության ժամանակ, ողջ 90-ական թվականները անցկացրել է մանևրելով ցածր ուժային կենտրոնների հետ, ոչ մեկի հետ հարաբերություններ չփչացնելով, ընդ որում, ոչ մեկին չտրորելով:

Իրականում Ադրբեջանը Ռուսաստանից ավելի անկախ է, և նրան ավելի հեշտ է դուրս հանել Ռուսաստանի ազդեցությունից, քան Հայաստանը»:

Հասմիկ Մանուկյան

kavkasia.net

Դիտվել է՝

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>