Վճար ՌԴ մուտքի համար

1372188146,3986 (1)

Պետդումայի պատգամավորներ Ալեքսեյ Ժուրավլևը և Սերգեյ Ժգարևը առաջարկել են փոփոխություններ մտցնել «Օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակը ՌԴ-ում» և «ՌԴ մուտքի և ելքի մասին» օրենքներում: Ըստ հեղինակների՝ Ռուսաստան մուտք գործող օտարերկրացիները պետք է անպայման ձեռք բերեն էմիգրացիոն փաստաթուղթ: Միջին ռուսական բյուջեն ծախսում է մոտ 30 հազար ռուբլի Միջին Ասիայի երկրներից մեկ էմիգրանտի հետ ուղարկման վրա, իսկ  էմիգրացիոն փաստաթուղը կկոմպենսացնի այս ծախսերը: Այս օրինագծի կապակցությամբ Российская газета թերթը գրում է. «Օտարերկրյա քաղաքացիները, ովքեր գալիս են Ռուսաստան առանց վիզայի, պարտավոր են ձեռք բերել էմիգրացիոն պայմանագիր, որը կլինի երաշխիք տվյալ անձի վճարունակության մասին, եթե անհրաժեշտ լինի նրան հետ ուղարկել կամ արտաքսել:

Այսպիսի օրինագծային նորույթ են առաջարկում Պետդումայի պատգամավորները: Ըստ նրանց տվյալների՝ անցած տարվա ընթացքում Ռուսաստանից պարտադրաբար հեռացվել է 35.134 մարդ, 2011-ին՝ 28.585: «Մասնավորապես այս մարդիկ չունեն բավականին միջոցներ, որպեսզի վճարեն իրենց վարչական վտարման կամ տեղահանման ծախսերը: Իսկ նրանց հրավիրած կողմերին շատ հաճախ հնարավոր չէ գտնել, այդ իսկ պատճառով այսպիսի գործընթացը կատարվում է ռուսական բյուջեի հաշվին»,- նշում է օրինագծի հեղինակներից մեկը: Ընդ որում, Միջին Ասիայի քաղաքացու արտաքսման միջին ծախսը կազմում է 30-40 հազար ռուբլի: Օրինագիծը ուղարկված է կառավարություն և սպասվում է պատասխանի: Պատգամավորները հույս ունեն, որ աշնանային նստաշրջանի ժամանակ նրանք կկարողանան այս օրինագիծը պաշտոնապես մտցնել Պետդումա:

Միգրանտների գումարային փոխանցումները ԱՊՀ երկրներ անցած տարվա կտրվածքով բավականին աճել են, այն դեպքում, երբ Արևելյան Եվրոպա փոխանցումները գրեթե կիսով չափ կրճատվել են: 2012թ-ի ընթացքում միգրանտները հայրենի երկրներ են փոխանցել 416 միլիոն դոլար, այս մասին հաղորդում է Ռուսաստանում Համաշխարհային բանկի տնօրենը: Интерфакс լրատվականը գրում է. «Ճիշտ է, կառավարությունը ստիպված է նախատեսել լրացուցիչ ծախսեր այսպիսի մուրհակներ թողարկելու համար, սակայն օրինագծի հեղինակները համոզված են, որ այս կորուստները կլինեն չնչին ի տարբերություն ստացված շահույթի:

Դաշնային միգրացիոն ծառայությունները մուրհակի ներդրման օրինագծին վերաբերվում են բավականին թերահավատորեն: Նախ և առաջ Ռուսաստան աշխատանք փնտրելու նպատակով եկած մարդիկ ի վիճակի չեն լինելու վճարելու 30 հազար ռուբլի այդ մուրհակի համար: Իսկ երկրորդը՝ դժվար վիճակում կարող են հայտնվել նաև ռուսները, քանի որ ի պատասխան սրան՝ հարևան երկրները նույնպես կարող են նմանատիպ միջոցներ կիրառել»: Մեկ այլ լրատվական՝ Newsru.com-ը, այս ամենը մեկնաբանում է հետևյալ կերպ. «Միգրացիոն դաշնային ծառայությունները չեն աջակցում աշխատանքային միգրանտների վերաբերյալ այս վճարման օրինագիծը, որը մշակել են այս երկու պատգամավորները, որպեսզի հանրապետությունը գումարներ ունենա անլեգալներին արտաքսելու համար:

Ռուսաստանի միգրանտների ֆեդերացիան միգրացիոն մուրհակների կիրառումը անվանում է «ավելորդ նախաձեռնություն և «խտրականություն» օտարերկրացիների նկատմամբ»: Այս մասին հայտարարել է կազմակերպության նախագահ Մուհամեդ Անին Մաջումջերը:

«Ես սա համարում եմ ոչ միայն խտրականություն, սա ուղղակի համարում եմ միգրանտների նվաստացում: Նրանց փորձում են տարբեր միջոցներով նվաստացնել: Համարում են, որ միգրանտը երկրորդ, երրորդ կարգի մարդ է: Պատգամավորը պետք է ուսումնասիրի խնդիրը, իսկ նրանք կարծես թե ոչինչ չունեն անելու»,- նշել է Մաջումջերը: Նա համոզված է, որ Պետդումայում քննարկման ժամանակ օրինագիծը հավանության չի արժանանա»:

Հասմիկ Մանուկյան

http://www.politonline.ru/groups/4550.html

Դիտվել է՝

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>