Դեմոկրատների մեծագույն խաբեությունը. The Washington Times

image

«Խոշոր ապատեղեկատվությունը, որը տարածել էր Դեմոկրատական կուսակցությունը, հիմնվելով այն պնդման վրա, որ Ռուսաստանն ինչ-որ կերպ կարողացել է ազդել 2016թ.-ի ընտրությունների արդյունքների վրա, ոչ այլ ինչ է, եթե ոչ խաբեություն,- The Washington Times-ում պնդում է ԱՄՆ-ի Ռազմածովային նավատորմի նախկին ծովակալ եւ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ռազմական ներկայացուցիչ Ջեյմս Լայոնսը: -Այսօրվա դրությամբ չկա որեւէ ապացույց, որ Թրամփի շտաբը գաղտնի համաձայնության է եկել ռուսների հետ ընտրություններից առաջ: Ավելին, Ազգային հետախուզության նախկին տնօրեն, գեներալ-լեյտենանտ Ջեյմս Կլեպերն ավելի վաղ հայտարարել էր, որ չի եղել որեւէ ապացույց, որ ռուսները կարողացել են փոխել քվեների բաշխումը որեւէ նահանգում: Վերջիվերջո, Հիլարի Քլինթոնը հաղթել է համաժողովրդական քվեարկության ժամանակ»:

«Իրականում ահա թե ինչ է տեղի ունեցել. Օբամայի աշխատակազմն օգտագործել է էլեկտրոնային հսկողության միջոցներ լրտեսելու համար Թրամփի շտաբին ընտրություններից առաջ, օրինակ, նրա այնպիսի աշխատակիցների նկատմամբ, ինչպիսին է Մայքլ Ֆլինը: Սյուզան Ռայսը՝ նախագահ Օբամայի ազգային անվտանգության գծով նախկին խորհրդականը, ով սկզբում հերքում էր, որ օգտագործվել են էլեկտրոնային հսկողության միջոցներ, ավելի ուշ հաստատել է, որ Թրամփի գրասենյակում հսկողություն սահմանվել է: Պարզ է, որ ընտրությունների վրա ռուսաստանյան ազդեցության մասին ստերը սադրանք էր, որը Դեմոկրատական կուսակցությունը նախաձեռնել էր՝ օգտագործելով խաբեության նման հնարքներ հիմնական լրատվամիջոցների օգնությամբ»:

«Ըստ WikiLeaks-ի՝ ռուսները ոչ մի կապ չեն ունեցել այդ տեղեկատվության հոսքի հետ,- ասվում է հոդվածում: -Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեի (DNС) սպանված աշխատակիցը՝ Սեթ Ռիչը, ամենայն հավանականությամբ, կարող էր լինել DNС-ի վերաբերյալ տեղեկությունների փոխանցողը: Հետաքրքիրն այն է, որ DNС-ը թույլ չի տալիս ԱԴԾ-ին զննության ենթարկել իրենց սերվերը: Սակայն լրատվամիջոցները շարունակում են դեռ ծախսել հսկայական ժամանակ եւ ուշադրություն ընտրությունների արդյունքներին ռուսաստանյան ազդեցության վրա՝ շարունակելով անտեսել բազմաթիվ անօրինական գործողություններ, որոնք ձեռնարկել էր Օբամայի աշխատակազմը»:

Աղբյուր՝ The Washington Times

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝