Պուտինը շրջանցել է Բրեժնեւին. The Washington Post

новый коллаж

«Օրերս Վլադիմիր Պուտինն աննկատ կերպով հաղթահարեց նշանակալի շեմը. նա Ռուսաստանի առաջնորդի կարգավիճակում անցկացրեց իր 6602-րդ օրը»,-գրում է The Washington Post-ի թղթակից Ադամ Թեյլորը:

«Դա նշանակում է, որ Պուտինն ավելի երկար է պաշտոնավարել, քան խորհրդային առաջնորդ Լեոնիդ Բրեժնեւը, ով կառավարել է 18 տարի եւ 1 ամիս՝ 1964-1982թ.թ.-ին (6601 օր)»:

«Դա նաեւ նշանակում է, որ Պուտինն Իոսիֆ Ստալինից հետո  ռուսաստանցի ամենաերկարակյաց առաջնորդն է: Ստալինը Խորհրդային Միությունը ղեկավարել է մոտ 3 տասնամյակ՝ 1924-1953թ.թ.-ին (10636 օր)»:

163487_800

«Պուտինի երկարատեւ պաշտոնավարումը, հնարավոր է, շատ ռուսաստանցիների համար խնդիր չի հանդիսանում: Սակայն արդեն ի հայտ են գալիս որոշ տհաճ նախանշաններ: Մարդիկ սկսել են Պուտինի մասին հեգնալի անեկդոտներ պատմել, ինչպես դա անում էին Բրեժնեւի կառավարման ժամանակաշրջանում: Հարցումները վկայում են, որ բազմաթիվ ռուսաստանցիներ վստահ չեն՝ ցանկանու՞մ են իրենք Պուտինի վերընտրվելը»: 

«Պուտինն, ամենայն հավանականությամբ, կհաղթի հաջորդ տարվա ընտրություններում, եթե առաջադրի իր թեկնածությունը: Նա ՌԴ նախագահի պաշտոնը կզբաղեցնի մինչեւ 2024 թ.-ը: Պուտինը կարող է նաեւ շարունակել. եւ Բրեժնեւը, եւ Ստալինը մահացան պաշտոնավարման ընթացքում, իսկ 64-ամյա Պուտինն առողջական վիճակից չի դժգոհում: Այս պահին դժվար է պատկերացնել, թե ով եւ ինչ հանգամանքներում կարող է դառնալ նրա հետնորդը»,-եզրափակում է հոդվածագիրը:

Աղբյուր՝ The Washington Post

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝