Պուտինի սիրիական խաղը. The Wall Street Journal

237972933

«Բոլոր հանգստյան օրերին լրագրողները գրում էին այն մասին, թե ինչ է Դոնալդ Թրամփը մտածում այն մասին, թե ինչ է մտածում Վլադիմիր Պուտինն ամերիկյան ընտրություններին ռուսական միջամտության վերաբերյալ: Իրական նորությունը ռուսաստանցի բռնապետի  հետ Սիրիայի հակամարտության դադարեցման գործարքն էր, որի մասին հայտարարվել էր Վիետնամում: Դա տարածաշրջանային գերիշխանության առավելության փոխանցում է Ռուսաստանին եւ Իրանին»,- գրում է  The Wall Street Journal խմբագրությունը:

««Իսլամական պետությունը» համարյա հեռացվել է իր խալիֆայությունից, ի դեպ, առանց ռուսների հատուկ աջակցության: Կեղտոտ գործն արել են արաբական եւ քրդական զինվորականներն ԱՄՆ-ի օդուժի եւ տեղում հատուկ ուժերի աջակցությամբ: Ինչպես Բրյուսելում անցած շաբաթ ասել էր ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը, արդեն ազատագրվել է Իրաքում եւ Սիրիայում ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքի 95 տոկոսը»,- ասվում է հոդվածում:

«Մինչ այդ Թրամփը թվիթթերյան էջում գրել էր, որ ԱՄՆ-ին անհրաժեշտ են «լավ հարաբերություններ Ռուսաստանի հետ» կարգավորելու համար այնպիսի ճգնաժամեր, ինչպիսին է սիրիականը: Ռուսները եւ իրանցիները հետաքրքրված են Բաշար Ասադի ռեժիմի ամրապնդմամբ եւ Սիրիայում ռազմաբազաներ ստեղծելով, իսկ նրանց առաջնահերթ կարճաժամկետ նպատակը՝ սիրիական ժողովրդավարական ուժերից խլել Սիրիայի նավթով հարուստ արեւելյան տարածքները»:

«Պատկերն այն է, որ Թրամփը եւ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, ըստ երեւույթին, օգտագործում են հակամարտության դադարեցման դիվանագիտությունը, որպեսզի արդարացնեն իրենց նահանջը Սիրիայից: Ինչ արձագանք կունենա դա քրդերի եւ սիրիացիների շրջանում, ովքեր համարվում են Ամերիկայի դաշնակիցները, պարզ չէ: Հնարավոր է՝ նրանք կմնան մենակ: Ինչ էլ որ Պուտինը ստի ընտրություններին միջամտելու վերաբերյալ, նա հաղթում է Սիրիայում»,-եզրափակում է պարբերականը:

 

Աղբյուր՝ The Wall Street Journal

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝