Թրամփը չինական գործակալ է. The New York Times

Donald-Trump-Twitter-china-ambassador-Terry-Branstad-740883

«Աղմկոտ պատմություն է, որի մասին բոլորն են խոսում. արդյոք Թրամփը Ռուսաստանի խամաճիկն է: Դրանք ընդամենը խոսակցություններ են: Իրականում Թրամփը չինական գործակալ է: Նա ակնհայտորեն ձգտում է Չինաստանը կրկին հզորացնել: Միայն պետք է նայել փաստերին»,- The New York Times-ում գրում է Թոմաս Ֆրիդմանը:

«Թրամփը պաշտոն ձեռք բերեց՝ խոստանալով, որ կհավասարակշռի առեւտուրը Չինաստանի հետ, եւ ի՞նչ է նա անում առաջին հերթին: Նա դեն է նետում Ամերիկայում մշակված ազատ առեւտրի գործարքը 11 այլ խաղաղօվկիանոսյան երկրների հետ, որի կողմերն ապահովում էին համաշխարհային ՀՆԱ-ի 40 տոկոսը,- ասվում է հոդվածում: -Խաղաղօվկիանոսյան գործընկերությունը ստեղծվել է հիմնականում ամերիկյան տնտեսական շահերից ելնելով, ձեռնտու էր մեր առավել արագ զարգացող տեխնիկական եւ գյուղատնտեսական ընկերություններին եւ աշխատանքի պաշտպանության, բնապահպանության ու մարդու իրավունքի  ոլորտներում  ավելի շատ չափորոշիչներ էր պարունակում, քան մեկ այլ առեւտրային համաձայնագիր: Եվ դրա մեջ չէր մտնում Չինաստանը: Դա ուղղակի մեր զավակն էր, որը ձեւավորելու էր Ասիայի հետ առեւտրի ապագան»:

«Պատկերացրեք, որ Թրամփը Չինաստանի հետ բանակցություններ վարեր ոչ թե որպես միայն ԱՄՆ-ի նախագահ, այլ 12 երկրներից կազմված առեւտրային բլոկի ղեկավար՝ հիմնված մեր արժեքների եւ շահերի վրա: Դա կոչվում է ազդեցություն… եւ Թրամփը դա դեն է նետել, քանի որ նա այդպես խոստացել է իր քարոզչության ընթացքում: Համոզված եմ, որ նա նույնիսկ չի կարդացել Խաղաղօվկիանոսյան գործընկերության տրանսը: Ինչ հաստագլուխ է: Ես դեռ լսում եմ, թե ինչպես են Պեկինում չխկացնում շամպայնով լի բաժակները»,- նշում է հեղինակը:

Լրագրողը մատնանշում է, որ հիմա ավելի շատ ասիական երկրներ կսկսեն առաջնորդվել չինական առեւտրային ասոցիացիայի առեւտրային չափանիշներով:

«Սակայն Թրամփը «Չինաստանը կրկին հզորացնելու» իր արշավը կրկին նոր մակարդակի վրա բերեց՝ անտեսելով կլիմայի փոփոխության գիտական տվյալները եւ մերժելով Օբամայի՝ ածուխից ստացած էներգիայից մեր կախվածությունը նվազեցնելու ծրագրերը: Թրամփը ցանկանում է մեղմել ԱՄՆ-ում արտադրվող ավտոմեքենաների ավտովազքի չափորոշիչները: Հիմարությու՛ն»,- ասվում է հոդվածում:

«Ուրեմն, ի՞նչ է անում Չինաստանը: Նրա նոր 5-ամյա ծրագիրն է. զարկ տալ էլեկտրական մեքենաների, մարտկոցների կատարելագործման, միջուկային, քամու  եւ արեւային էներգիայի եւ էներգետիկ արդյունավետության բարձրացման ծրագրերին, նաեւ ապահովել ածխածնի երկօքսիդի արտանետումների սահմանափակումները: Իսկ ո՞րն է Թրամփի ծրագի՞րը. ավելի շատ ածուխ եւ նավթ: Ամերիկան ինչպե՞ս կարող է հզոր լինել, եթե մենք գերիշխող չլինենք հաջորդ՝ մաքուր էներգետիկայի մեծ գլոբալ արդյունաբերության դարաշրջանում»,- հարցնում է Ֆրիդմանը:

«Եվ վերջապես, Թրամփը ցանկանում է Պետդեպարտամենտի  եւ միջազգային աջակցության բյուջեները կրճատել՝ դժվարացնելով մարդկանց՝ հատկապես մուսուլմանների ներգաղթն Ամերիկա: Դա Չինաստանի համար ճանապարհ կհարթի զարգացող աշխարհում ազդեցության ընդլայնման համար եւ ցույց կտա աշխարհի լավագույն ուսանողներին, ովքեր ուսումնասիրում են մաթեմատիկա եւ բնական գիտություններ, որ նրանց անհրաժեշտ է բացել իրենց սթարթափները (նորաստեղծ ընկերությունները) արտասահմանում, բայց ո՛չ Ամերիկայում»,- ասվում է հոդվածում:

Աղբյուր՝ The New York Times

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝