«Մեր Պուտինը». The New York Times

MTyc67iUdgJdAjI9YF76UZ7HtkS9H1

«2001թ.-ի հունիսի 18-ին ես ներկա եմ եղել Վլադիմիր Պուտինի առաջին հանդիպմանն ամերիկացի լրագրողների հետ: Մենք նստած էինք մեծ կլոր սեղանի շուրջ Կրեմլի գրադարանում: Դա դեռեւս Պուտինի նախագահության սկիզբն էր, եւ մենք չգիտեինք ինչ սպասել ԿԳԲ-ի նախկին գործակալից, ով նոր էր վերադարձել գագաթաժողովից, որտեղ նախագահ Ջորջ Բուշ կրտսերը «զգացել էր նրա հոգին» եւ նրան «վստահելի» անվանել: Հարկադրված սպասումից հետո, որը թվում է՝ ժամեր տեւեց, Պուտինը վերջապես հայտնվեց երեկոյան ժամը 9-ին, նստեց եւ պատասխանեց  հարցերին մինչեւ կեսգիշեր»,- գրում է Սյուզան Գլասերը The New York Times-ում:

«Երբ հերթը հասավ ինձ, ես հարցրեցի հարավային տարածաշրջանում՝ Չեչնիայում, ապստամբների դեմ ընթացող դաժան պատերազմի մասին: Պուտինի երկար պատասխանը բոլոր այս տարիներին հետաքրքրությամբ է կարդացվել:  Ըստ նրա, ինքը ստիպված էր Չեչնիայում գնալ հարձակումների, որպեսզի Ռուսաստանն անվտանգության մեջ լինի: Նա առաջարկությամբ հանդես եկավ նաեւ ռուս-ամերիկյան համատեղ գործողությունների վերաբերյալ աշխարհում տիրող իրական սպառնալիքի՝ իսլամիստ ահաբեկիչների  դեմ պայքարում եւ հայտարարեց նախորդ տասնամյակների անկայուն տնտեսական վիճակից երկիրը դուրս բերելու իր հայրենասիրական նախագծի մասին»,- գրում է հեղինակը:

«Ծանո՞թ է հնչում: 2001թ.-ին Պուտինի կարգախոսն, ամենայն հավանականությամբ, կարող էր լինել «Ռուսաստանը կրկին հզոր կդարձնենք»,- գրում է Գլասերը:

«Երդմնակալության պահից սկսած ի հայտ են եկել լուրջ փաստեր. Թրամփի հռետորաբանության եւ որպես նախագահ նրա գործողություններում կան ընդհանրություններ Պուտինի հետ: Այս տարիներն անցկացնելով Մոսկվայում որպես օտարերկրացի թղթակից՝ ես կարող եմ ասել, որ նմանությունները բավականին ապշեցուցիչ են»,- նշում է հոդվածագիրը:

«Լրատվամիջոցների քննադատությունների եւ խայտառակ հայտարարությունների վերաբերյալ դժգոհությունները, հարձակումներն ուժային կենտրոնների վրա, իսլամիստների դեմ պայքարելու կոչերը: Սրանք մեթոդներ են, որոնք Պուտինն օգտագործել է իր կառավարման առաջին տարիներին, եւ սրանք գրեթե հենց նույն մեթոդներն ու  քաղաքակրթության առճակատման գաղափարախոսությունն են, որոնք Թրամփն օգտագործում է հիմա: Հնարավոր է, որ հենց դա է հիացնում Թրամփին Պուտինի մեջ:  Ո՞վ կարող էր մտածել, որ այսօր թե՛ Ռուսաստանում եւ թե՛ Ամերիկայում այլեւս գոյություն չունեցող ժողովրդավարության վերաբերյալ հարցեր կառաջանան»,- գրում է Գլասերը:

Աղբյուր՝ The New York Times

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝