Թուրքիան ՌԴ-ից ձեռք բերած С-400 համակարգերը կարող է տեղակայել հայկական սահմանի մոտ. Bloomberg

5830065ac4618896318b46a4

«Թուրքիան համաձայնվել է 2,5 մլրդ դոլար վճարել Ռուսաստանին հակահրթիռային պաշտպանության նորագույն համակարգեր ձեռք բերելու համար: Գործարքը վկայում է այն մասին, որ երկիրը երես է թեքում ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքից, որն ավելի քան 6 տասնամյակ կապող օղակ էր հանդիսանում Թուրքիայի եւ Արեւմուտքի միջեւ»,-հաղորդում է Bloomberg գործակալությունը:

«Նախնական համաձայնությամբ Թուրքիան հաջորդ տարի Ռուսաստանից կստանա С-400 երկու համակարգ, այնուհետ եւս երկուսը կարտադրվեն Թուրքիայում: Այժմ կողմերը տեխնիկական մանրամասներ են քննարկում»:

«Ռուսաստանի հետ գործարքը հստակ ազդակ է, որ Թուրքիան հիասթափված է ԱՄՆ-ից եւ Եվրոպայից»,-կարծիք է հայտնել ռուսաստանցի վերլուծաբան Կոնստանտին Մակիենկոն:

«Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ հակասությունները կապված են ԱՄՆ-ի կողմից Սիրիայում մարտնչող քրդական ջոկատներին ցուցաբերվող աջակցության հետ: Քրդերին թուրքերը համարում են ահաբեկիչներ: Իսկ Եվրամիության հետ հարաբերությունները վատթարացան այն բանից հետո, երբ դաշինքը հանդես եկավ Թուրքիայում ձեւավորվող ավտորիտար համակարգի դեմ»:

«Ռուսաստանյան համակարգերը չեն համատեղվի ՆԱՏՕ-ի պաշտպանական այլ համակարգերի հետ, եւ դաշինքի կողմից ներդրված սահմանափակումներն այլեւս չեն ազդի թուրքերի վրա: Ըստ այդ սահմանափակումների, Թուրքիան իրավունք չուներ նման համակարգեր տեղակայել հայկական սահմանի մոտ, նաեւ Էգեյան ծովի ափին եւ Հունաստանի հետ սահմանին: Ռուսաստանի հետ համաձայնագիրը թույլ կտա Թուրքիային ՀՀՊ համակարգեր տեղակայել երկրի ցանկացած տարածքում»,-եզրափակում է Bloomberg-ը:

Աղբյուր՝ Tagesspiegel

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝