Բրիտանական հատուկ ծառայությունները ռուսախոս գործակալներ են փնտրում. The Times

Secret_Intelligence_Service_building_-_Vauxhall_Cross_-_Vauxhall_-_London_-_24042004

Բրիտանական MI5, MI6 հատուկ ծառայություններն ու կապի պետական կենտրոնը փնտրում են ռուսերենին ու չինարենին տիրապետող աշխատակիցների,- գրում է The Times-ը: Նման մասնագետներն այսօր պահանջարկ են վայելում «լրտեսության եւ Արևելքից կիբերհարձակումների թվի աճի» պատճառով:

Երկար տարիներ շարունակ MI5-ը, MI6-ը և GCHQ-ը վարձում էին արաբերենի, ինչպես նաև ֆարսի եւ ուրդու լեզուներին տիրապետող անձանց` Մերձավոր Արևելքից  ու Ասիայից ահաբեկչության սպառնալիքների դեմ պայքարելու համար,- հիշեցնում է հրատարակչությունը: Այժմ բրիտանական հատուկ ծառայությունները կենտրոնանում են Մոսկվայի ու Պեկինի վրա»,- ասվում է հոդվածում:

Ռուսերենի ու չինարենի իմացությամբ աշխատակիցների աշխատանքի ընդունման մասին կհայտարարվի կապի կենտրոնի կողմից մինչ տարեվերջ: MI5-ը և MI6-ը ևս հայտարարել են այդ մասին: Նաև նշվում է, որ ի տարբերություն Վաշինգտոնի, Լոնդոնը կոնկրետ պետությունների հասցեին էլեկտրոնային լրտեսության մասին մեղադրանքներ չի հնչեցնում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կալիֆորնիական FireEye ընկերության հետաքննիչները, ովքեր մասնագիտացված են կիբերանվտանգության հարցում, փորձել են պարզել` ով է մի քանի ամիս առաջ ներխուժել ամերիկյան ընկերություններից մեկի կորպորատիվ ցանց, որտեղ պահվել են գաղտնի ռազմական տեղեկություններ:

Տաթև Ֆռանգյան
Դիտվել է՝