Արդյո՞ք Պուտինը կփրկի Էրդողանին

1371455292,3894

Թուրքիայում չեն դադարում բողոքի ակցիաները: Ի պատասխան դրանց` երկրի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը երկրի տարբեր քաղաքներում անցկացնում է իր կողմնակիցների ցույցերը:

Նրա ելույթները ցույց են տալիս, որ Էրդողանը կառուցում է դրանք միատոն, նախընտրական քարոզչության օրինակներով: Հաշվի առնելով այն, որ այս ելույթները հեռարձակվում են հեռուստաալիքներով, դրույթների կրկնությունը ավելի շատ վարկաբեկում է իշխանություններին, քան պաշտպանում: Այդ իսկ պատճառով ստեղծվում է այնպիսի կարծիք, որ կառավարության կողմնակիցները նպատակ ունեն ցուցադրել նախ և առաջ այն, որ իշխող կուսակցությունը վայելում է զգալի աջակցություն թուրքական հասարակությունում:

Սակայն արդյո՞ք կարող է իշխող կուսակցությունը դուրս գալ ստեղծված ճգնաժամից, որը յուրաքանչյուր օր ստանում է սուր նրբերանգներ: Էրդողանն արդեն ժամանակ չունի ուղղիչ գործողությունների համար, յուրաքանչյուր անցնող օր մեծացնում է նրա կառավարման վտանգը: Ինչպես կարծում է REX լրատվական գործակալությունը՝ թուրքական ընդդիմությունը թևակոխել է նոր փուլ: Իշխանությունները ուշացնում են իրենց որոշումը, կամ վերնախավից ինչ-որ մեկը չի ցանկացել իրավիճակը ուղղել կառավարության համար բարենպաստ ուղղությամբ, լուծել Գեզի այգու վիճաբանությունները՝ թողնելով երկրում եղած այլ սուր հարցերը:

Այս ամենի հետ կապված կան «Թուրքական գարնան» նոր փուլի ավելի նկատելի առանձնահատկություններ:

Ակնհայտ է դառնում այն, որ բողոքի ակցիաները վարչապետ Էրդողանի համար դարձել են անսպասելի հանկարծակի քաղաքական հարված: Այն, որ թուրքական հատուկ ծառայությունները հենց հիմա սկսեցին Էրդողանի կարգադրությամբ փնտրել ներքին և արտաքին թշնամիներ, մի շարք հարցեր է առաջացնում: Օրինակ՝ Բաքվի քաղաքագետ Արզու Նագիևը գրում է, որ «հենց թուրքական հետախուզությունը կարող է իմանալ, թե ով է այս իրադարձությունների պատվիրատուն և իրագործողը»: Ինչպես նշել է իտալական Eurasia ամսագրի խմբագիր Կլաուդիո Մուտտին, Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն երկու օրերի ընթացքում երկու անգամ կրկնել է իր ուղերձը՝ ի պաշտպանություն ցուցարարների:

Այս պարագայում հարվածի տակ է ընկնում նաև իսլամական աշխարհում գովազդվող «Արաբական գարուն» հասկացության թուրքական մոդելը: Թուրքիան մուսուլմանական աշխարհում միակ երկիրն է, որտեղ իսլամիստները իշխանության են եկել ժողովրդավարական միջոցներով: Սակայն Էրդողանը իր դեմ է տրամադրում թուրքական սունիտներին, կռվում է ալևիների դեմ, որոնց թիվը Թուրքիայում կազմում է ավելի քան 10 միլիոն: Ճիշտ է, նա կարողացավ կարգավորել քրդական խնդիրները, սակայն քրդերի հետ սահմանած դադարը շատ փխրուն հիմքերի վրա է:

Թուրքական ցնցումները երկրում առաջ քաշեցին կուսակցական համակարգի ճգնաժամ: Ցուցարարները ցուցաբերում են անկախ նախաձեռնություն՝  առանց քաղաքական կուսակցությունների միջնորդության: Էրդողանի սխալն այն է, որ հաղթելով 2002, 2007 և 2012թ-ի ընտրություններում՝ նա, մեկուսացնելով  ընդդիմադիր կուսակցություններին, սկսեց երկիրը ղեկավարել՝ հիմնվելով միայն իր մոտակա շրջապատի վրա, ում պատանդը դարձավ ինքը: Հենց այս շրջապատը ընտրեց գործողությունների ագրեսիվ մարտավարություն ճգնաժամից դուրս գալու համար: Դրա ապացույցն այն է, որ ցույցերը տարածվեցին երկրի շատ քաղաքներում, որը խոսում է, որ բնակչության զգալի մասի կողմից երկրում գոյություն ունի մեծ չափերի բողոքներ իշխանությունների դեմ: Հիմա կուսակցությունում անխուսափելի կդառնան ճեղքվածքները, մեծանում է հավանականությունը, որ Էրդողանն ու Գյուլը կդառնան հակառակորդներ 2015թ-ի նախագահական ընտրություններին:

Էրդողանը անսպասելիորեն հայտվում է միջազգային միայնության մեջ: Նրան քննադատում է ողջ Եվրոպան, նույնիսկ Ամերիկան, ով Թուրքիան որպես օրինակ էր բերում այլ մուսուլմանական երկրներին: Ռուսաստանը այս թուրքական իրադարձությունների հանդեպ գրավում է չեզոք դիրք, չնայած որ Էրդողանը՝ ԱՄՆ իր պաշտոնական այցելության ընթացքում հայտարարել է, որ նպատակ ունի այցելել Ռուսաստան՝ սիրիական իրավիճակը քննարկելու համար:

Ինչպես կարծում է լրատվականը՝ ներկայումս Թուրքիայում իրադարձությունները զարգանում են բացասական առումով: Եթե Էրդողանը չկարողանա հաղթահարել ճգնաժամը, ապա կարող է վերջնականապես կորցնել իր իմիջը ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Մյուս կողմից սա շատ կթուլացնի Թուրքիայի ներքաղաքական դիրքերը, կամ հակառակը՝ Էրդողանը, այնուամենայնիվ, կրկին կհաղթի իր տեսանելի և անտեսանելի հակառակորդներին և, սկսելով ներքին քաղաքական մաքրման կոշտ աշխատանքներ, կկայունացնի երկրում իրավիճակը:

Հասմիկ Մանուկյան

Դիտվել է՝

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>