Դոլարը մահանո՞ւմ է: Ինչո՞ւ է ամերիկյան տարադրամը վտանգի տակ

1370114729,3753

«Դոլարի տոկոսադրույքները համաշխարհային արտարժույթի պահուստներում անկում է ապրում: Այս ամենից մտավախություն կա, որ դոլարի տիրապետությունը, որպես աշխարհի կարևորագույն տարադրամ, հասել է իր ավարտին»,- գրում է Ջեֆ Կոկսը CNBC պորտալի համար:

Ըստ միջազգային արտարժույթի հիմնադրամի՝ վերջին 15 տարիների ընթացքում դոլարը հասել է ամենացածր մակարդակի՝ համեմատած մյուս արտարժույթի հետ: Սա ցույց է տալիս այն, որ աճում է այն երկրների թիվը, ովքեր կնախընտրեն իրենց գործարքները կնքել այլ տարադրամով»,- նշում է Կոկսը: Ըստ նրա՝ նշանակալից կշիռ են ստանում ճապոնական յենը և շվեյցարական ֆրանկը:

Ըստ Rafferty Capital Markets գործակալության շուկայի բաժնետոմսերի վերլուծության վարչության պետի տեղակալ Դիկ Բոուի՝ «շատերը չեն հավատում, որ դոլարը դուրս կմղվի պատվավոր դիրքերից, սակայն այդպես էլ լինելու է, ընդ որում դա կարող է կատարվել ընդամենը 5-10 տարիների ընթացքում»: Մասնավորապես Բոուն իր խոսքերը հիմնավորում է նրանով, որ դոլարի տոկոսադրույքը 1952 թվականից համաշխարհային տարադրամի պաշարներում նվազել է գրեթե 90 տոկոսից մինչև 15 տոկոս՝ ըստ ժամանակակից ցուցանիշի: Նա նաև նշել է, որ չինական յուանի, յենի և եվրոյի տեսակարար կշիռը բավականին աճ է գրանցում: «Եթե դոլարը կորցնի աշխարհի ամենավստահելի տարադրամը լինելու ստատուսը, ԱՄՆ-ն կկորցնի փողեր տպագրելու իր իրավունքը»,- ասում է Բոուն:

«Հարկ է նշել, որ ներկայումս շուկաները այնպիսի դիրք են ընդունել, կարծես թե դոլարին ոչ մի վնաս չի սպառնում: «Կանաչը» պահպանել է իր հեղինակությունը՝ որպես ապահով ապաստարան դժվար ժամանակներին: Գոյություն ունի ներդրումների ավելի եկամտաբեր հնարավորություններ, եթե հնարավոր լինի ստանալ նույն արդյունքը»,- նշում է տարադրամային քննադատ Քրիստոֆեր Վեկիոն: «Չնայած դոլարի ավելացող սպառնալիքներին, ներդրողները նախկինի նման իրենց ապահով են զգում»,- շարունակում է հեղինակը:

Համաձայն հոդվածում նշված Pento Portfolio Strategies ընկերության նախագահ Մայքլ Պենտոյի խոսքերի՝ դոլարի կարգավիճակի պահպանումը հազար անգամ կարևոր խնդիր է, քան հյուսիսկորեական միջուկային փորձարկումները: Ըստ Պենտոյի տեսության՝ խնդիրը կհասունանա մասնավորապես 2015-2016 թվականներին, երբ ԱՄՆ-ն կսովորի իր եկամուտի 30-50 տոկոսը ծախսել պարտքերի սպասարկման վրա, կլինի պարտատոմսերի շուկայի ճգնաժամ, և դոլարը կսկսի անկում ապրել պարտատոմսերի գների հետ միաժամանակ:

Հասմիկ Մանուկյան

Դիտվել է՝

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>