«Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստ են ԱՄՆ-ի հետ պատերազմի, եթե Թրամփը…». Newsweek

7c673730e0d3410c9e1f498ae0de8b51_18

«Չինաստանը եւ Ռուսաստանը, հնարավոր է, ԱՄՆ-ի ուժերի վրա հարձակման ծրագիր են մշակում այն դեպքի համար, եթե հարեւան Կորեական թերակղզում պատերազմ սանձազերծվի»,-գրում է Newsweek-ը:

«Նանկինի ռազմական օկրուգի հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վան Հունգուանը նախազգուշացրել է, որ այս պահից սկսած մինչեւ հաջորդ տարվա մարտ ամիսը Կորեական թերակղզում պատերազմ կարող է սկսվել ցանկացած պահի»,-փոխանցում է թղթակից Թոմ Օ’Քոնորը:

«Չինաստանը պետք է հոգեբանորեն պատրաստ լինի հնարավոր պատերազմին, իսկ Չինաստանի հարավ-արեւելյան շրջանները պետք է այդ նպատակով մոբիլիզացվեն: Դա չի նշանակում պատերազմի մեկնարկ, այլ կրում է բացառապես պաշտպանողական բնույթ»,-հայտարարել է չինացի գեներալը: 

Իսկ չինացի ռազմական փորձագետ Սուն Չժունպինը հայտնել է, որ բարձր տեխնոլոգիական հակահրթիռային ուժերի զորավարժանքները, որոնք անցկացվել են Պեկինում Ռուսաստանի եւ Չինաստանի կողմից, իրականում ԱՄՆ-ի երկու ռազմական մրցակիցների համատեղ ջանքերն էին՝ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հարձակման հրամանի դեպքում պաշտպանվելու նպատակով:

«Եվ Չինաստանը, եւ Ռուսաստանը պաշտպանեցին ԱՄՆ-ին՝ հյուսիսկորեական միջուկահրթիռային զինանոցը մեծացնելու քայլերը դատապարտելու հարցում, սակայն Պեկինը եւ Մոսկվան կտրուկ դեմ են հանդես գալիս ԱՄՆ-ի ռազմական ներկայությանն Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»,-նշվում է հոդվածում:

«Չինաստանի եւ Ռուսաստանի համատեղ զորավարժությունների գլխավոր թիրախը հանդիսանում է ԱՄՆ-ը. չէ՞ որ Ամերիկան է տիրապետում բալիստիկ եւ թեւավոր հրթիռների, որոնք իրական սպառնալիք են հանդիսանում Պեկինի եւ Մոսկվայի համար»,-նշել է փորձագետը:

«Եվ Չինաստանը, եւ Ռուսաստանը ցանկանում են այդ զորավարժանքներն օգտագործել ռազմավարական զսպման նպատակով: Այդ երկրները ցանկանում են ստիպել ԱՄՆ-ին Կորեական թերակղզուց հեռացնել իր հակահրթիռային պաշտպանության THAAD համակարգերը»,-հայտնել է Սուն Չժունպինը:

Աղբյուր՝ Newsweek

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝