Ամուսնալուծությունը մարդկայնացրեց Պուտինին

1370855017,5988 (1)

Ռուս քաղաքական գործիչներն ու հասարակությունը ընկալումով և հասուն իմաստությամբ արձագանքեցին այն լուրին, որ երկրի «առաջին զույգը» ամուսնալուծվում է, գրում է El Pais-ի լրագրող Փիլար Բոնետը: Փորձագետ Դմիտրի Օրեշկինի կարծիքով` այս որոշումը կարող է նույնիսկ ի օգուտ Վլադիմիր Պուտինի լինել. այն տպավորությունն է ստեղծվել, որ նա ընտրողներին ավելի մոտ է դարձել, որ մարդկանց ավելի հեշտ է նրան հասկանալը:

Հեռուստահարցազրույցի ժամանակ Պուտինների ամուսնալուծության մասին հայտարարությունը քաղաքական նշանակություն ունի, կարծում է հոդվածի հեղինակը.

«Սա ցույց է տալիս, որ կյանքն իր անկայունությամբ և անսպասելիությամբ գերիշխող է դարձել այն կարծրատիպերի և քարոզչությունների վրա, որոնք փորձում են Ռուսաստանը ներկայացնել որպես սովորույթներով և խիստ բարոյական նորմերով ապրող ավանդական երկիր»:

Մի քանի ամիս առաջ Կիրիլ պատրիարքը քննադատեց ամուսնալուծությունները: Սակայն Բոնետը չի ակնկալում, որ եկեղեցու ներկայացուցիչները նախագահին կքննադատեն. «Գործնական ակտիվությամբ, նյութականից կախվելու հակվածությամբ և հասարակության մեջ փոփոխությունների հանդեպ համառ պայքար մղող ուղղափառ եկեղեցին չի կարող բարոյականության խրատներ կարդալ նախագահին, և հոգևորականները խուսափում են որևէ գնահատական տալ Պուտինի ամուսնալուծությանը»:

Ամուսնալուծությունը ի օգուտ Լյուդմիլա Պուտինայի է, ով «երբեք հաճույք չի ստացել առաջին տիկին լինելուց»: Որպեսզի հասկանանք Լյուդմիլա և Վլադիմիր Պուտիններին, արժե կարդալ Օլեգ Բլոցկոյի «Ճանապարհ դեպի իշխանություն» գիրքը, որը հիմնված է Լյուդմիլա Պուտինայի հետ հարցազրույցի վրա, խորհուրդ է տալիս լրագրողը:

«Հիմա Լյուդմիլա Պուտինան կարող է հանգստանալ: Նա դադարեց լինել հասարակական գործիչ, սակայն այն անձնական տարածությունը, որ բացեց Կրեմլը, հավանաբար կրկին կփակվի»,- մեջբերում է հեղինակը լրագրող  Անդրեյ Կոլեսնիկովի կանխատեսումը: Կոլեսնիկովը կարծում է, որ ծայրահեղ անհավանական է, որ Պուտինը իրեն կդրսևորի այնպես, ինչպես որոշ ժամանակ առաջ արեց Սարկոզին:

Տաթև Ֆռանգյան

Աղբյուրը` El Pais

Դիտվել է՝

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>