Վլադիմիր Պուտինը եւ իր այգին. Le Temps

2016080405

«Ռուսաստանի նախագահը, ով 18 տարի առաջ հանկարծակի նշանակվեց Ռուսաստանի ամենաբարձր պաշտոնին, այս բոլոր տարիներին օգտվում է բարենպաստ իրավիճակից՝ հանդես գալով որպես հակադիր մոդել Արեւմուտքի դեմ»,- շվեյցարական Le Temps–ում գրում է Լուի Լեման:

«Պուտինի հրաժարականը շուտ չի լինի: Ավելին, նա չափազանց մեծ հեղինակություն ունի եւ երկիրը ղեկավարում է ավելի վստահ, քան երբեւէ: Պուտինին հաջողվել է վերափոխել իր քաղաքական երկարակեցությունը հիմնական փաստարկի՝ հիմնված իր իշխանության վրա: Մի՞թե նա այստեղ նրա համար չէ, որ երաշխավորի Ռուսաստանի կայունությունը»,- հարցնում է հեղինակը:

«Նման քաղաքական երկարակեցությունն ունի նաեւ այլ առավելություններ ռուսաստանցի նախագահի համար, ով միշտ պատրաստակամորեն անցնում է հայրենասիրական տոնայնության, սփռում է ձեւակերպումներ, որպեսզի կարգավորի խնդիրները, հաճախ իր կողմից ստեղծված խնդիրները»,- ասվում է հոդվածում:

«Նա այդ դերում վարժվեց  ռեժիսոր Օլիվեր Սթոունի ներողամիտ տեսախցիկների առջեւ, հղկվեց Արեւմուտքում ավելացող այն մարդկանց շրջանակում, ովքեր կարծում են, որ բռնապետությունը, որն արտահայտվում է Կրեմլի ղեկավարի կողմից, ոչ միայն պաշտոնի օրինական իրագործում է, այլ նաեւ գլոբալացման դեմ պայքարի միջոց»,- գրում է Լեման:

«Եվ այն ժամանակ, երբ Եվրոպան իրեն ցուցադրում է որպես խոցելի եւ մասնատված, Վլադիմիր Պուտինը կարող է ուրախությամբ շփել ձեռքերը ներկայիս քաոսում, որը փոխարինում է Սպիտակ տան քաղաքականությանը. Դոնալդ Թրամփի ցանկացած լրացուցիչ անհետեւողականություն նրա համար հաղթանակ է»:

«Ամերիկացի նախագահը, ով ներգրավված է իր նախընտրական քարոզչությանը Ռուսաստանի հնարավոր միջամտության վարույթներում, իհարկե, դեռ երկար ժամանակ է խուսափելու Մոսկվայի իր գործընկերոջ նկատմամբ որեւէ նախաձեռնությունից: Յուրաքանչյուրն իր այգին ունի, մինչդեռ հնարավոր է, որ ռուսական այգու պարիսպները շարունակեն առաջ գնալ Պուտինի օգտին»,- ասվում է հոդվածում:

Աղբյուր՝ Le Temps

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝