Դոնալդ Թրամփի ռազմական մկրտությունը. Le Figaro

trump-siria

«Թրամփը ցանկանում էր կրակի մեջ այրվող Արեւելքի խնդիրներին մոտենալ պարզ գաղափարներով: Հայտնի է, որ նրա համար պաշտամունք է «գործարքի մշակույթը»: Սիրիայում Թրամփը պետք է արդյունքի հասներ Ռոսաստանի հետ դերերի բաշխման միջոցով. նա իր վրա էր վերցնում «Իսլամական պետությունը» Մոսուլում եւ Ռաքքայում, իսկ Պուտինը պարտավորվում էր գործել արեւմտյան ուղղությամբ: Այսինքն, աջակցելով Ասադին՝ վերահսկել նրան: Գործարքն ամրագրելու համար Վաշինգտոնն անգամ «գեղեցիկ քայլ» կատարեց Դամասկոսի ղեկավարի նկատմամբ՝ հայտարարելով, որ այլեւս նրա հեռացումն իր առաջնահերթությունը չի համարում»,- գրում է Առնո դը Լյա Գրանժը Le Figaro հանդեսում:

«Սակայն Բաշար Ասադը շատ վատ ձեւով «երախտապարտ» եղավ Դոնալդ Թրամփին: Իսկ վերջինս սիրում է, երբ գործարքները չեն խախտվում: Բացի այդ, նա շատ զգայուն է պատկերների նկատմամբ, եւ պարզ է, որ ցնցված է եղել քիմիական հարձակման ենթարկված տառապող երեխաների սարսափելի լուսանկարներից»,-նշում է հեղինակը:

«Զայրացած եւ վիրավորված Թրամփը մեղադրում է Ասադին եւ բարձրացնում տոնը պաշտոնական Մոսկվայի հետ շփումների ժամանակ: Խոսքն այն մասին չէ, որ Դամասկոսը պետք է կործանվի ամերիկյան հրթիռներով, սակայն Ամերիկան կրկին պետք է կոշտ գործողությունների դիմի, Մերձավոր Արեւելքում վստահորեն մտնի խաղի մեջ եւ ստիպի Մոսկվային հարգել իրեն: Թրամփը պետք է մշակի Սիրիայի ապագայի իր տեսլականն Ասադից հետո, պետք է նշանավորի իր ռազմավարությունը: Թրամփի համար, անշուշտ, սա ռազմական մկրտություն է»,-եզրափակում է Գրանժը:

Աղբյուր՝ Le Figaro

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝