Եվրոպան երեք կանանց ձեռքերում. Kurier

3671FBAF00000578-3698983-image-a-19_1469035711320

«Եվրոպան այս տարի երեք անգամ է ընտրություն կատարելու, եւ այդ ընտրությունները կամ ամբողջովին կփոխեն Եվրոպան, կամ էլ կկայունացնեն իրավիճակը»,- գրում է ավստրիական Kurier թերթը:

«Թերեզա Մեյը ցանկանում է ապահովել կայուն մեծամասնության  աջակցությունը, որպեսզի  հնարավորություն ունենա  Բրյուսելում ելույթ ունենալ ավելի հզոր խաղաքարտերով՝ մինչ բրիտանացիները կնկատեն, թե որքան է արժեզրկվել ազգային փոխարժեքն ու բարձրացել են գները եւ ինչպես են նրանք զգում Եվրամիության կարիքը»:

«Ինչ վերաբերում է Ֆրանսիային, ապա այստեղ Մարին Լը Պենը Ավստրիական ազատություն կուսակցության, Պուտինի եւ այլ ուժերի օգնությամբ արդեն աշխատում է Եվրամիությունը փլուզելու ուղղությամբ: ԵՄ կազմից Ֆրանսիայի դուրս գալուց հետո նա ծրագրել է գրեթե երկու անգամ մեծացնել ռազմական բյուջեն: Եվ այդ ամենը թույլ ֆրանկո՞վ»,- հարց է ուղղում հեղինակը:

«Եվրոպայի միակ հույսը մնում է Անգելա Մերկելը: Չորս տարի առաջ նա մասնակցեց ընտրություններին «Գերմանիան ուժե՛ղ է, այդպիսին էլ պետք է մնա» կարգախոսով: Հիմա դա բավարար չէ: Նա պետք է բացատրի, թե Գերմանիան, նրա հետ նաեւ Ավստրիան ինչ են շահելու Եվրամիության անդամակցությունից: Տնտեսական առումով՝ արտահանումից, քաղաքական առումով՝ կայունությունից եւ խաղաղությունից: Հենց սա է իրականությունը, որտեղ Էրդողանը, Պուտինը եւ Օրբանը, հնարավոր է, ցանկանում են հանդարտություն, բայց ոչ հաստատ ժողովրդավարություն, իսկ Թրամփը թեեւ հայտարարեց մեկուսացման քաղաքականության մասին, սակայն շարունակում է «վայրի պարերը»՝ վտանգավոր զենքերը ձեռքին»,- ասվում է հոդվածում:

Աղբյուր՝ Kurier

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝