Լուկաշենկոն կրկին ճնշում է այլախոհներին. Foreign Policy

gi-27701-136547-big

«ԱՄՆ-ում երկարաձգել են Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման կարգը, չնայած այն հանգամանքին, որ երկիրը քիչ նշաններ է ցույց տալիս Արեւմուտքի հետ հետագա մերձեցման համար»,- գրում է Foreign Policy-ն:

«Բելառուսական 9 ընկերությունների համար երկարաձգվել են ամերիկյան պատժամիջոցների սահմանափակումները, որոնք առաջին անգամ կիրառվել են 2015թ.-ին նախագահ Բարաք Օբամայի օրոք: Նպատակը եղել է Եվրոպայի վերջին բռնապետության մերձեցումը Արեւմուտքի հետ, եւ որոշ նախանշաններ կային»,- նշում է հոդվածի հեղինակ Էմիլի Տեմկինը:

«Վերջին մեկ տարվա ընթացքում Բելառուսը թույլատրել է առաց վիզայի մուտքը շատ երկրներից, այդ թվում ԱՄՆ-ից, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բացահայտ քննադատել է Պուտինին ավելի շատ վերահսկողություն սահմանելու փորձերի համար: Մի քանի քաղբանտարկյալների ազատ են արձակել: Սակայն մարտին Բելառուսը կոշտ արձագանքեց տեղի ունեցած ցույցերին՝ ձերբակալելով 400 քաղաքացու՝ ներառյալ լրագրողների: Սակայն դա էլ էր քիչ Բելառուսին սանձելու համար»:

«Նոր բողոքի ցույց ծրագրվել էր իրականացնել մայիսի 1-ին, սակայն զանգվածային ձերբակալություններ չեղան, քանի որ ակտիվիստներին եւ լրագրողներին նախապես էին ձերբակալել: Թեեւ կառավարության նման վարքագիծը բավարար չէր ամերիկյան պատժամիջոցները վերականգնելու համար, այն ավելի մռայլ է դարձնում Բելառուսի եւ Արեւմուտքի մերձեցման հեռանկարները»,- ասվում է հոդվածում:

«Բանտարկյալների ազատ արձակումը եւ որոշ խոստումնալից բարեփոխումներ նպաստել էին Բելառուսի եւ Արեւմուտքի միջեւ հարաբերությունների համեմատաբար կարգավորմանը վերջին մի քանի տարիների ընթացքում: Ես սպասում էի, որ արեւմտյան երկրներն ուշադրություն կդարձնեին ցուցարարների ձերբակալություններին՝ գնահատելով՝ արժե՞ արդյոք շարունակել կարգավորել հարաբերությունները»,-ասել է Wilson Center-ի փորձագետ Մեթյու Ռոժանսկին:

Աղբյուր՝ Foreign Policy

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝