Գերմանական E.on էներգետիկ կոնցեռնը մտադիր է վերանայել իր պայմանագիրը «Գազպրոմի» հետ

1370325972,2903

«Գազպրոմ» ընկերության հետ պայմանագիրը վերանայելու իր մտադրությունների մասին հայտարարել է գերմանական E.on էներգետիկ կոնցեռնը: Ըստ լրատվամիջոցների՝ գերմանական էներգետիկ կոնցեռնը ռուսական գազը համարում է բավականին թանկ:

Գերմանական E.on ընկերությունը համարվում է Գերմանիայի խոշորագույն էներգետիկ կոնցեռններից մեկը: Այն մտադիր է փոփոխություններ կատարել «Գազպրոմ» ընկերության հետ կնքված իր պայմանագրի որոշ կետերում: Ինչպես հայտարարվել էր հունիսի 2-ին Wirtschaftswoche շաբաթականի ինտերնետ-պորտալում, ներկայումս քննարկվում է պայմանագրի դադարեցման հավանականության հարցերը ռուսական մենաշնորհային ընկերության հետ, որոնց մի մասը կնքվել էր 10-20 տարի ժամկետներով:

E.on-ի լրատվական աղբյուրները պարզաբանումներ են տվել այդ հարցի շուրջ՝ հայտարարելով, որ ռուսական գազը, պարզվում է, բավականին թանկ է, իսկ «Գազպրոմը»՝ բանակցությունների առումով բավականին բարդ գործընկեր:  E.on-ի ներկայացուցիչները նշել են, որ կոնցեռնի դիվերսիֆիկացիայի գործընթացի ընթացքում կոնցեռնը շարունակելու է հիմնվել Ռուսաստանից մատակարարվող մրցակցային գազի վրա: Միևնույն ժամանակ նա նշել է, որ կոնցեռնը խուսափում է անցկացվելիք բանակցությունների մեկնաբանություններից:

Reuters գործակալությունը հիշեցնում է, որ 2012թ-ի հունիսին E.on ընկերության ղեկավարությանը հաջողվել էր պայմանավորվածության գալ «Գազպրոմ» ընկերության հետ գների իջեցման հարցում: Գազային բիզնեսը գերմանական կոնցեռնին բերում է բավականին զգալի կորուստներ: Սա բացատրվում է նրանով, որ գերմանական ընկերությունը գազը վաճառում է ձեռք բերած գնից շատ ավելի ցածր: Երկարաժամկետ պայմանագրերի շրջանակներում E.on ընկերությունը վճարում է բարձր գներ գազի համար, միևնույն ժամանակ երբ նրա առաջատար հաճախորդները, ինչպիսիք են հզոր էլեկտրակայանները, հնարավորություն ունեն գազ գնել համեմատաբար ցածր գներով համաշխարհային շուկայից, որտեղ մատակարարումը գերազանցում է պահանջարկը:

Հասմիկ Մանուկյան

Դիտվել է՝

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>