Մերկելի ժառանգորդները. Der Spiegel

Angela+Merkel+Gives+Government+Declaration+AyB80Uwb3kul

«Ինչ-որ մի ժամանակ ավարտին կհասնի կանցլեր Անգելա Մերկելի դարաշրջանը: 2021թ.-ին կավարտվի նրա հնարավոր պաշտոնավարման 4-րդ ժամկետը: Ի՞նչ կլինի հետագայում: Դաշնային կանցլերի պաշտոնը զբաղեցնելու ամենամեծ շանսերն ունի պաշտպանության գործող նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը»,- գրում է գերմանական Der Spiegel ամսագիրը:

«Գերմանիայի իշխող թիմից 58-ամյա նախարարն է հանդիսանում Մերկելի թիվ 1 ժառանգորդ-թեկնածուն: Միեւնույն ժամանակ, քանի որ «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցությունում շատերը նրա նկատմամբ առաձնակի վստահություն չունեն, Ուրսուլա ֆոն դեր Լյայենի արդյունքները կուսակցական համագումարում բավականին համեստ էին: Կուսակցության փոխնախագահի պաշտոնում ընտրվելու համար նրա օգտին քվեարկել է պատվիրակների 72,4%-ը, ինչը բոլոր հավակնորդների շրջանում վատագույն ցուցանիշն է»:

«43-ամյա Յուլյա Կլյոկները ՔԴՄ-ի ամենամեծ հույսն էր համարվում: Նա սկզբնական շրջանում ցանկանում էր ղեկավարել Ռեյնլանդ-Պֆալց երկրամասը, եւ շատերը ենթադրում էին, որ այդ պաշտոնը նրա համար միջանկյալ օղակ կլինի ավելի բարձր պաշտոնի ճանապարհին: Սակայն մարտին Կլյոկները ձեռքից բաց թողեց հաղթանակը եւ եւս 5 տարի նա անցկացնելու է ընդդիմության շարքերում»:

«Այնուամենայնիվ,  ՔԴՄ համագումարում Կլյոկները կուսակցության փոխնախագահի պաշտոնի համար քվեարկությունում ամենաբարձր տոկոսները ստացավ՝ 86,5%: Դաշնային գործչի մակարդակին հասնելու համար նրան անհրաժեշտ է հաղթանակի հասնել հարազատ տարածաշրջանի ընտրություններում: Այդ պատճառով է, որ Կլյոկները դուրս մնաց 2021թ.-ի նախագահական ընտրապայքարից»,-գրում է Der Spiegel-ը:

Աղբյուր՝ Der Spiegel

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝