Ոչ մի «Կինժալ» հրթիռ չի փոխհատուցում տնտեսական կորուստները

599d66794c96bb6f4a8b4567

«Ռուսաստանցիների կարծիքով՝ Արեւմուտքը Մոսկվային հնարավորություն չի տալիս ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարել: Դրա ապացույցներից մեկը նրանք համարում են վերջին պատժամիջոցները, եւ դա ամրապնդում է լռությունն ու Սիրիայում առկա պոտենցիալ վտանգը»,- գրում է Մարկուս Աքերեթը Neue Zürcher Zeitung հանդեսում:

«Ռուսաստանի համար ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության պատժամիջոցների ցուցակը հարված էր գոտկատեղից ներքեւ, ոչ միայն նրա համար, որ տուժեցին կարեւոր տնտեսական մագնատներն ու նրանց միջազգային ձեռնարկությունները, այլ այն պատճառով, որ Մոսկվան հասարակ պատասխան միջոցներ չունի նախապատրաստած: Պուտինի կողմից ազգին հղված ուղերձի ժամանակ սպառազինության ցուցադրությունն անօգուտ էր. ոչ մի «Կինժալ» հրթիռ չի փոխհատուցում տնտեսական կորուստները, որոնք կրում է ճարպիկ մագնատ Օլեգ Դերիպասկան: Իսկ հնարավոր պատասխան պատժամիջոցները վնաս կհասցնեն նաեւ Ռուսաստանին»,-գրում է հեղինակը:

«Այն, որ արեւմտյան քաղաքական գործիչները խիստ անհանգստացած են Կրեմլի արտաքին քաղաքական խուլիգանություններով եւ քաղաքական վստահության խափանմամբ, Ռուսաստանում ոչ ոք լուրջ չի ընդունում: Մոսկվան ցինիկ կերպով դիմակայում է արժեքներին»:

«Այն պահից, երբ Պուտինը 2014թ.-ին ներխուժեց Ուկրաինա, գրավեց Ղրիմը, հաշտվեց արտաքին քաղաքական ագրեսիայի գնի հետ, Մոսկվայի համար առճակատումը հանդիսանում է պաշտպանության փորձված մեթոդ. դրանով նա քողարկում է իր անզորությունը  խորամանկամիտ այդ ճակատամարտում: Դա վերաբերում է նաեւ Սիրիային, որտեղ Ռուսաստանն իրեն տեսնում է հաղթողների կողքին»,-գրում է հոդվածագիրը:

Աղբյուր՝ Neue Zürcher Zeitung

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝