Ամերիկյան նոր զորամիավորում է տեղակայվել Եվրոպայում

6b6db756a8a34c144de2cb72e4f2511b

«Սառը պատերազմից հետո առաջին անգամ Ամերիկան Եվրոպա է ուղարկել հրետանային զորամիավորում, որն ի վիճակի է խոցել ցածր բարձրության վրա թռչող օդանավեր եւ ուղղաթիռներ»,-հայտնում է լրագրող Մայքլ Էվանսը The Times հանդեսում:

«Հարավային Կարոլինայում տեղակայված ՀՕՊ 678-րդ հրետանային բրիգադայի զինծառայողների փոխադրումը Գերմանիա՝ Անսբախի ամերիկյան ռազմաբազա, ռուսաստանյան աճող սպառնալիքից առաջացած անհանգստության եւ Եվրոպայում ԱՄՆ-ի անբավարար ներուժի նշան է»:

«ՆԱՏՕ-ի դիվանագիտական շրջանակների աղբյուրը հայտնել է, որ զորամիավորման ժամանումը ցույց տվեց, որ դաշինքը ստիպված է ձգտել, հասնել Ռուսաստանի ռազմական ներուժին, որը կատարելագործվում է»,-գրում է հեղինակը:

«Եվրոպայում մեր ուժերը «թոշնել են շիվի վրա»: Իսկ ռուսներն ապացուցեցին, որ կարող են հրետանիով «հեղեղել» ամբողջ մի շրջան: Եղել է դեպք, երբ նրանք 20 րոպեում ոչնչացրել են ուկրաինական հրետանային մեկ ստորաբաժանում»,-նշում է Էվանսը:

«Ամերիկյան զորամիավորումը ՀՕՊ-ը պետք է համակարգի «մյուս ճակատամերձ պետությունների» հետ՝ վերազինելով Stinger եւ Avenger համակարգերով, որոնք հայտնաբերում եւ ոչնչացնում են օդանավեր, ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր եւ թեւավոր հրթիռներ»: 

Դաշինքի աղբյուրը հայտնել է, որ գլխավոր առաջադրանքը Ռուսաստանի հետ հարաբերություններում հնարավոր ճգնաժամի դեպքում ՆԱՏՕ-ի համար զորքերն ու սպառազինությունը ծովային եւ օդային տարածքներով փոխադրելն է: 

Աղբյուր՝ The Times

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝