Եվրամիությունը կփլուզվի, ինչպես ԽՍՀՄ-ը. անգլիացի գիտնական

30007446_1453814348080501_114274450_n

Անգլիացի գիտնական Գվիզիան Փրինսը, ով Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակից է, պնդում է, որ ԵՄ-ը նմանություններ ունի ԽՍՀՄ-ի հետ եւ առաջիկա 30 տարում կարժանանա նույն ճակատագրին, գրում է The Times-ի լրագրող Օլիվեր Ռայթը:

Պարբերականը հղում է անում Լոնդոնի էկոնոմիկայի դպրոցի պատվավոր պրոֆեսոր Փրինսի զեկույցին, որը նա պատրաստել է Briefings for Brexit կազմակերպության պատվերով:

Գվիզիան Փրինս

Գվիզիան Փրինս

«Այս ամիս կլրանա ԵՄ նախագծի 61-ամյակը: Մշակույթում վերարտադրության բացակայությունը հանգեցնում է այն մտքին, որ Եվրամիությունը, ինչպես իր ավագ եղբայրը՝ ԽՍՀՄ-ը, չպետք է հույսեր փայփայի, որ իր գոյության ժամկետը կգերազանցի մարդկային կյանքի տեւողությանը: Նոր դարասկզբից ամեն ինչ անշեղորեն փլուզվում է»,-նշել է գիտնականը:

«Նախագիծն անդուլ կերպով առաջ է ընթանում, իսկ մարդկանց դժգոհություններն ավելի ու ավելի շատ են, եւ անհրաժեշտություն է առաջանում խստորեն պարտադրել վերահսկողության ավելի շատ գործիքներ: Մեծ հաշվով պարզվում է, որ հաղթանակները «պյուռոսյան» են, քանի որ դրանց համար ստիպված վճարում են սոցիալական օտարացմամբ»,-կարծիք է հայտնում Փրինսը:

Պրոֆեսորը Եվրամիությանը նույնացնում է վիշապի հետ եւ հայտարարում, որ ԵՄ առաջնորդները վաղուց դադարել են հաշվի առնել իրենց քաղաքացիների շահերը:

 

Աղբյուր՝ The Times

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան   

Դիտվել է՝