ԱՄՆ-ի Սենատում պահանջում են պատժամիջոցներ կիրառել «Կրեմլյան զեկույցի» հիման վրա

42475001_303

«ԱՄՆ-ի Սենատի երեք բարձրաստիճան դեմոկրատներ ներկայացրել են բանաձեւի նախագիծ, որով կոչ են անում նախագահ Դոնալդ Թրամփին կրկին խստացնել պատժամիջոցները «Կրեմլյան զեկույցի» գործող անձանց նկատմամբ»,- գրում է Politico-ն:

«Բեն Քարդինը, Բոբ Մենենդեսը եւ Շերոդ Բրաունը պահանջում են նոր միջոցներ ձեռնարկել՝ օգտագործելով 2017թ.-ի ամռանն ընդունված օրենքը: Թրամփի որոշումն առաջացրել է դեմոկրատների զայրույթը:  ԱՄՆ նախագահի աշխատակազմը Ռուսաստանի դեմ դեռեւս չի պատրաստվում կիրառել նոր պատժամիջոցներ»:

«Ազգային անվտանգությունը վտանգող բացահայտ սպառնալիքների հանդեպ աշխատակազմի ցուցաբերած անլրջությունը եւ Կոնգրեսի առավել ակնհայտ մտադրությունները տագնապ են առաջացնում, եւ դա չի կարող նման շարունակություն ունենալ»,-ասել է Քարդինը:

«Դեմոկրատները Կոնգրեսի երկու պալատներում փոքրամասնություն են կազմում: Ընդունված բանաձեւի նախագիծը «խորհրդանշական» բնույթ է կրում եւ դեմոկրատների կողմից Թրամփի աշխատակազմի վրա ճնշման փորձ է»,-նշվում է հոդվածում:

Հիշեցնենք, որ հունվարի վերջին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել էր ռուսաստանցիների ցուցակը, որոնք սերտ կապեր ունեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և ամերիկյան պատժամիջոցների թիրախում են: Ցուցակում էին հայտնվել 210 անձանց՝ 114 բարձրաստիճան քաղաքական գործիչների և 96 օլիգարխների անուններ:

Աղբյուր՝ Politico

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝