«Մունդիալի ժամանակ զգուշացե՛ք ռուսաստանցի լրտեսներից». հատուկ ծառայության ղեկավար

nintchdbpict0003584078492

«Էստոնիայի արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Միք Մարանը ֆուտբոլի 2018թ.-ի առաջնությանը մեկնող երկրպագուներին կոչ է արել զգուշանալ ռուսաստանցի լրտեսներից, ովքեր կփորձեն նրանցից տեղեկատվություն կորզել եւ շանտաժի ենթարկել»,- The Times-ում գրում է լրագրող Դեբորա Հայնսը:

«Մարանը երկրպագուներին, ֆուտբոլիստներին եւ մյուս օտարերկրացիներին խորհուրդ է տվել Ռուսաստանում հեռախոսները, համակարգիչները եւ էլեկտրոնային այլ սարքավորումները կամ մշտապես պահել ձեռքի տակ, կամ ընդհանրապես չվերցնել իրենց հետ»: 

Միք Մարան

Միք Մարան

«Հատուկ ծառայության ղեկավարը հայտնել է, որ անծանոթ մարդիկ, ովքեր բարերում կամ այլ հասարակական վայրերում այցելուների հետ զրույցի կբռնվեն եւ կփորձեն մտերմություն հաստատել, կարող են քողարկված լրտեսներ լինել»:

«Դա չի նշանակում, որ դուք չպետք է մեկնեք Ռուսաստան: Ռուսաստանը մեծ երկիր է: Սակայն մարդկանց անհրաժեշտ է քաջ գիտակցել, թե ինչ կարող է տեղի ունենալ շուրջբոլորը, երբ Մոսկվայում կամ այլ վայրում ուրախությամբ գարեջուր են խմում»,-ավելացրել է Մարանը:

«Նա չի բացառել, որ ռուսաստանյան հատուկ ծառայությունները կարող են կիրառել նաեւ «մեղրային ծուղակի» մեթոդը (երբ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին ուղարկում են սադրանքներ հրահրելու նպատակով):

Աղբյուր՝ The Times

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝