«Վաշինգտոնը միջոցներ է ձեռնարկում ընտրություններին ռուսաստանյան միջամտությունը կանխելու համար»

image

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին վերսկսել է հարձակումները Ռուսաստանի դեմ՝ օրենսդիր հանրապետականների առջեւ ելույթ ունենալիս, այն բանի ֆոնին, որ Թրամփի նախընտրական քարոզչության վերաբերյալ հետաքննությունը հասել է ինտենսիվության նոր մակարդակի»- հայտնում է The Washington Post-ը:

«Հեյլին ուղակիորեն հաստատեց ռուսաստանյան միջամտությունը 2016թ.-ի ընտրություններին՝ այն անվանելով «աղաղակող» եւ նշելով, որ Թրամփի աշխատակազմը «միջոցներ է ձեռնարկում» դրա կրկնությունը կանխելու համար»:

«Հեյլին վաղուց խիստ դիրքորոշում ուներ Ռուսաստանի նկատմամբ, նույնիսկ երբ Թրամփը պահպանում էր ավելի հաշտվողական տոնայնությունը, օրինակ, ինչպես նոյեմբերի հանդիպմանը ռուսաստանցի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի ժամանակ»,- նշում են հոդվածի հեղինակները:

«Այո, Ռուսաստանը միջամտել է մեր ընտրություններին,- ասել է Հեյլին:- Պատճառ չկա մտածելու, թե ռուսաստանյան միջամտությունը ինչ-որ ազդեցություն  է ունեցել այն հանգամանքի վրա, թե ով հաղթեց եւ ով պարտվեց ԱՄՆ-ում ընտրությունների ժամանակ, սակայն փաստն այն է, որ նրանք դա արել են աղաղակող ձեւով, իսկ աշխատակազմը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի դա կանխի ապագայում»:

Աղբյուր՝ The Washington Post

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝