«Ռուսաստանը պատրաստ է սպանել հազարավոր բրիտանացիների» . Բրիտանիայի պաշտպանության նախարար

5a28f3c0150000d59f85bf5d

«Ռուսաստանը Բրիտանիայում կարող է հրահրել «հազարավոր, հազարավոր, հազարավոր» մահեր հարձակումների միջոցով, որոնք կարող են կաթվածահար անել բրիտանական ենթակառուցվածքները եւ էներգամատակարարումը»,- նախազգուշացրել է Բրիտանիայի պաշտպանության նախարար Գեւին Ուիլյամսոնը բրիտանական Daily Telegraph-ի թղթակից Բեն Ֆարմերին տված հարցազրույցում:

«Մոսկվան ուսումնասիրում է Բրիտանիայի կարեւորագույն ազգային ենթակառուցվածքները եւ այն, թե ինչպես են դրանք կապված միջմայրցամաքային ցանցերին՝ «քաոս» եւ «իրարանցում» սերմանելու նպատակով: Ռուսաստանը պատրաստ է ձեռնարկել գործողություններ, որոնք ցանկացած երկիր կընկալեր որպես բացարձակ անընդունելի քայլ: Ռուսաստանը լրտեսում է մեր ազգային ենթակառուցվածքներին եւ մտածում, թե ինչպես կարող է վնասել Բրիտանիային»,-ասել է նախարարը:

«Ռուսները մտածում են այն մասին, թե ինչպես Բրիտանիային ծանր տառապանքներ պատճառեն, ինչպես վնասել տնտեսությունը, մասնատել ենթակառուցվածքները՝ փաստացի հանգեցնելով հազարավոր, հազարավոր, հազարավոր զոհերի, որպեսզի երկրում քաոս ստեղծվի»,-ավելացրել է Ուիլյամսոնը:

Ուիլյամսոնը թերթին հայտնել է, որ Ռուսաստանն ուսումնասիրում է էլեկտրամատակարարման գծերը, որոնք Բրիտանիան կապում են մայրցամաքային մատակարարներին եւ թույլ են տալիս նրան հարեւանների հետ առեւտուր անել եւ փոխանակել էլեկտրականություն եւ գազ: «Ինչո՞ւ են նրանք անդադար լուսանկարում եւ ուսումնասիրում էլեկտրակայանները, ինչո՞ւ են նրանք ուսումնասիրում կապող ենթակառուցվածքները, որոնք այդքան շատ էլեկտրականություն եւ վառելիք են բերում մեր երկիր: Նրանք ուսումնասիրում են այդ օբյեկտները՝ Բրիտանիային վնասելու միջոց փնտրելով»,- մեջբերում է թերթը նախարարի խոսքերը:

«Դիվերսիան կարող է իրականացվել կիբերհարձակումների, ստորջրյա գործունեության եւ նույնիսկ հրթիռների միջոցով: Դա իրական սպառնալիք է, ինչի հետ, ինչպես ես եմ ենթադրում, երկիրը բախվում է ներկա պահին»,- ավելացրել է քաղաքական գործիչը:

Աղբյուր՝ Daily Telegraph

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝