Վաշինգտոնը եւ Մոսկվան սպառազինության նոր մրցավազք են սկսել

us-aircraft-carrier-to-visit-vietnam-next-year-pentagon

«ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսի Հեռավոր Արեւելք կատարած այցը երկու նպատակ ուներ՝ հմայք եւ զենք»,- գրում է Newsweek-ը:

«Մինչ նախագահ Դոնալդ Թրամփը խոսում է արտաքին քաղաքականության մասին «Ամենից առաջ Ամերիկան» սկզբունքով, այնպիսի պաշտոնյաներն, ինչպիսին է Մետիսը, պետք է համոզեն հարեւան Չինաստանից եւ զենքի ամենահաս մատակարար Ռուսաստանից հեռացած երկրներին անցնել ԱՄՆ-ի կողմը»,- գրում է հոդվածի հեղինակ Զաքարի Ֆրայեր-Բիգսը:

«Մետիսը ժպտում էր՝ բավականին շատ, այդ թվում նաեւ Ինդոնեզիա կատարած այցի ժամանակ, որի արդյունքը եղավ 48 հատ F-16 կործանիչների վաճառքի նախնական համաձայնությունը»,-ասվում է հոդվածում:

«Վաշինգտոնն անհանգստացած է նրանով, որ Չինաստանն, ակտիվորեն գրավելով Հարավ-չինական ծովի յուրաքանչյուր ժայռաբեկոր, իր գերիշխանությունը կհաստատի այդ ջրային տարածքը շրջապատող փոքր երկրների նկատմամբ»,- մեկնաբանում է հեղինակը:

«Նրանք լցնում են դատարկությունը, եթե ԱՄՆ-ն այնտեղ չլինի,- ասում է պաշտպանության փոխնախարարի օգնական Ջո Ֆելթերը: -Մենք Չինաստանին եւ Ռուսաստանին համարում ենք մրցակիցներ, եւ անկասկած, նրանց որոշակի գործողությունները պետք է ստիպեն այդ երկրներին անհանգստանալ»:

«Մետիսի այցը եղավ Թրամփի՝ ամերիկյան զենքի վաճառքն ավելացնելու փորձերի ֆոնին, որպեսզի չեզոքացնի առեւտրային դեֆիցիտը եւ ամրապնդի ԱՄՆ-ի տնտեսությունը: Նրա ծրագիրն իր մեջ ներառում է նաեւ արտահանման կանոնների փոփոխությունը, որը թույլ կտա դյուրին դարձնել արտահանումը եւ արտասահմանում ագրեսիվ գովազդը, որով կոչ է արվում գնումներ կատարել Ամերիկայից»:

«Թրամփի աշխատակազմը կրկին ցանկանում է ուշադրություն դարձնել Արեւելյան Ասիայի վրա: Ծրագրային փաստաթուղթը վերաբերում է նաեւ Չինաստանի եւ Ռուսաստանի հետ մրցակցությանը, եւ այնտեղ ասվում է տարածաշրջանում դաշնակիցների հետ սերտ համագործակցության անհրաժեշտության մասին, որպեսզի ամրապնդի տնտեսական կապերը՝ զսպելով Չինաստանի ազդեցության աճը: Դա էր Մետիսի այցի նպատակը»,- նշում է հեղինակը:

«Համատեղ զորավարժությունների անցկացման եւ զենքի վաճառքի քննարկումներից բացի, Ֆելթերի խոսքերով, Մետիսի նպատակն էր ցույց տալ փոքր պետություններին, որ ԱՄՆ-ը չի հրաժարվում աշխարհի գերտերության դերից»:

«Մետիսը մեկնել է Վիետնամ մեկ օր հետո, երբ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն լքեց այդ երկիրը, ով գովաբանում էր Սիրիայում փորձարկված ռուսաստանյան զենքի ուժը: Այցելության ընթացքում Շոյգուն խոսել է Ռուսաստանի եւ Վիետնամի վաղեմի կապերի մասին, որը սկսվել է Վիետնամական պատերազմի ժամանակներից: Ինդոնեզիան նույնպես շատ զինտեխնիկա է գնում Ռուսաստանից, ի դեպ, հզոր F-16 կործանիչի գլխավոր մրցակիցը համարվում է ռուսաստանյան Սու-35-ը»,- ասվում է հոդվածում:

Աղբյուր՝ Newsweek

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝