Օլիգարխները ռիսկի են ենթարկում ռուսաստանյան ընկերություններին

03dc7b7c78e81ccfe6483805e3e33587 (1)

«Այն օրվանից, երբ ֆրանսիական ոստիկանությունը նոյեմբերին Նիցցայում  ձերբակալեց Սուլեյման Քերիմովին եւ ռուսաստանցի օլիգարխի նկատմամբ սկսեց  պաշտոնական հետաքննություն հարկային խարդախությունների կասկածանքով, ոսկի արդյունահանող «Պոլյուս» ընկերության ակցիաները, որը  վերահսկում է նրա ընտանիքը, կորցրել են 12 տոկոս»,- գրում է Financial Times-ը:

«Քերիմովի եկամուտները նրան թույլ են տալիս վճարել ցանկացած ֆրանսիական տույժ-տուգանք, ինչը կարող է լինել վատագույն դեպքում: Դա քիչ հավանական է դարձնում այն, որ  օլիգարխը, որի կարողությունն ըստ Forbes-ի գնահատվում է 6 մլրդ դոլար, ստիպված կլինի վաճառել «Պոլյուսի» իր բաժնետոմսերը»,- ասվում է հոդվածում:

«Սակայն Քերիմովի գործը լույս է սփռում ռուսաստանյան հոլդինգների ավելի լայնածավալ խնդրի վրա. ինչ-որ աստիճանում դրանք իրենցից ներկայացնում են խմբեր, որոնք կապված են մեկ մարդու հետ՝ գլխավոր բաժնետերի: Շատ դեպքերում իրավիճակը վկայում է այն, որ շատ կորպորացիաներ ստեղծվել են որպես սեփականաշնորհված պետական ընկերություններ կամ խորհրդային ժամանակաշրջանի բաժնեմասեր»,- նշում է հեղինակը:

«Այդ երեւույթը հատուկ վտանգ է ստեղծում, այն, ինչը Macro-Advisory խորհրդատվական ընկերությունն անվանում է դամոկլյան սուր՝ կախված ռուսաստանյան կորպորատիվ ոլորտի գլխին»,- գրում է Բաքլին:

«ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունն այս ամիս պետք է ավարտի Պուտինին մոտ օլիգարխների պաշտոնական եւ ընդարձակ ցուցակի կազմման աշխատանքները: Այդ ցուցակում տեղ գտած մարդիկ կարող են ենթարկվել հակառուսաստանյան պատժամիջոցների»: «Անգամ, եթե նրանց նկատմամբ ոչ մի միջոց չընդունվի, միայն այդ ցուցակում հայտնվելը կարող է օլիգարխների համար խնդիրներ առաջացնել բազմաթիվ ներդրողների եւ գործընկերների համար»,- ասում է փորձագետ Քրիս Ուիֆերը:

Բաքլին հիշեցնում է, այսպես կոչված, «պուտինյան ցուցակի» մասին, որը կազմվել է Լիտվայում նոյեմբերին Ռուսաստանի քննադատների հանդիպման ժամանակ. նրանք պատրաստվում են դա ներկայացնել Վաշինգտոնին՝ պաշտոնական անձանց տեղեկացնելու համար: «Թեեւ այդ ցուցակը չունի պաշտոնական կարգավիճակ, այնտեղ ներառված որոշ անուններ կասկածներ են առաջացնում, օրինակ, «Սբերբանկի» ղեկավար Գերման Գրեֆը եւ «Սեւերստալի» հիմնական մասի բաժնետեր Ալեքսեյ Մորդաշովը»:

«Բարելավված ցուցանիշները Ռուսաստանին պետք է ավելի հետաքրքիր դարձնեին ներդրողների համար, սակայն, թվում է, 2018թ.-ին աշխարհաքաղաքականությունը կրկին գերակշռում է»,- եզրափակում է լրագրողը:

Աղբյուր՝ Financial Times

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝