ՆԱՏՕ-ն պետք է հասկացնի Պուտինին, որ բալթյան երկրների անկախության դեմ ոտնձգությունը կարող է միջուկային պատերազմ հրահրել

1478166013_579c8c7ac3618876658b45e3

«Բալթյան ծովում անվտանգության հետ կապված իրավիճակն արմատապես փոխվել է: Արդյունքը՝ նոր սպառազինությունների մրցավազքն է, որի ժամանակ ՆԱՏՕ-ն պետք է հետամուտ լինի, որպեսզի միջազգային քաղաքականությունում չհայտնվի հետին պլանում»,- գերմանական Focus հանդեսում գրում է Ուլֆ Լյուդեկեն:

«Արդեն որոշ ժամանակ քննարկման առարկա է դարձել ռազմական ուժերի նոր դասավորվածությունը, որը «գլխիվայր է շրջում Մերձբալթյան երկրների անվտանգությունը»,- գրում է հեղինակը: Այսպես, կարեւորագույն իրադարձություններից նա համարում է «Ղրիմի միացումը Ռուսաստանին» եւ «Ռուսաստանի նոր ագրեսիվ քաղաքականության» սկիզբը, Պուտինի կողմից իրականացրած «նպատակաուղղված վիրազինումը եւ Բալթիկ ծովում՝ բալթյան երկրների սահմանի մոտ, ռուսաստանյան զորքերի ներկայության հետեւողական աճը»: Լրագրողը նաեւ հիշեցնում է 2017թ.-ի ամռանը Բալթիկ ծովում ռուս-չինական զորավարժությունների եւ 2017թ.-ի աշնանը տեղի ունեցած «Արեւմուտք» լայնածավալ զորավարժությունների մասին:

Ցյուրիխի համալսարանի Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Ալբերտ Շթայելը նախազգուշացրել է Ռուսաստանի վերազինումը չթերագնահատել. «ՆԱՏՕ-ի նախկին ամբողջ ջանքերը, օրինակ զորավարժություններին ջանասիրաբար մասնակցությունը եւ Բալթյան երկրներում զորակազմի ավելացումը, Ռուսաստանի սպառազինության հետ համեմատ բացարձակ աննշան են թվում»:

Ռազմական փորձագետի կարծիքով, ՆԱՏՕ-ի համար կա երկու հնարավորություն Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությանը համապատասխան արձագանք տալու համար: «Առաջին տարբերակն այն է, որ ՆԱՏՕ-ն պետք է էականորեն ավելացնի Բալթյան երկրներում զորախմբերի թիվը: Եթե դա անհնար լինի, ՆԱՏՕ-ն ստիպված պարտադիր կերպով պետք է սպառնալիք ստեղծի Ռուսաստանի համար: Այլ խոսքով, ՆԱՏՕ-ն միանշանակորեն պետք է հասկացնի Պուտինին, որ բալթյան երկրների անկախության նկատմամբ ոտնձգությունը կարող է միջուկային պատերազմ հրահրել»,- նշում է Շթայելը:

«Նման սցենարը քիչ հավանական է, սակայն միջուկային զենքի ներուժը հսկայական է: Այսօր Պուտինը շարունակում է անել այն, ինչ սկսել էր անել Պետրոս I-ը ցարական կայսրության համար: Եվ առանց կողմնակի միջամտության Ռուսաստանի նախագահը չի դադարեցնի դա անել»,- կարծում է Ալբերտ Շթայելը:

Աղբյուր՝ Focus

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝