Դեռ ոչ մի նախագահ այդպես չի անտեսել ազգային անվտանգությանը սպառնացող նման ակնհայտ վտանգը

a-photo-of-trump-and-other-leaders-staring-at-putin-is-going-viral--but-its-fake

«Արդեն մոտավորապես 20 տարի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անդադար պայքար է մղում արեւմտյան ժողովրդավարական հաստատությունների, համընդհանուր արժեքների եւ օրենքի գերակայության դեմ: Նա այդ հարձակումներն իրականացնում է ասիմետրիկ զինանոցի օգնությամբ՝ կիբերհարձակումների, ապատեղեկատվության, քաղաքական որոշ ուժերի աջակցության, էներգետիկ ռեսուրսները զենքի վերափոխելու, կազմակերպված հանցավորության, կաշառակերության եւ նույնիսկ ռազմական ագրեսիայի միջոցով»,- The Washington Post-ում գրում է ամերիկացի սենատոր Բեն Քարդինը:

«Պուտինը կիրառում է նման մեթոդներ, որովհետեւ գործում է՝ գտնվելով թույլի դիրքում: Նրան անհանգստացնում է երերուն տնտեսությունը, երկրորդ կարգի բանակը եւ համաշխարհային ասպարեզում հետեւորդների պակասը: Վերջին մի քանի տարիներին նրա հարձակումները դարձել են ավելի հաճախակի եւ բարդ: Հիմա, այդ ամենից բացի, նրան դրդում է նաեւ սեփական ժողովրդի ժողովրդավարական ապագա ունենալու հույսերը ճնշելու ցանկությունը,- պնդում է Քարդինը: -Եթե մեր եվրոպացի գործընկերները միջոցներ են ձեռնարկել, որպեսզի ավելի լավ պաշտպանվեն, ԱՄՆ-ը քիչ բան է անում սեփական հաստատությունները պահպանելու համար»:

«Չնայած անվտանգության ոլորտը ղեկավարող որոշ մարդկանց ջանքերի, ինչպես նաեւ գործադիր իշխանության ճյուղում հավատարիմ պետական աշխատակիցների, մեկ մարդ խոչընդոտում է ամբողջ կառավարությունից եկող հստակ արձագանքին, որը Ռուսաստանին ուղղված կոչ կլինի՝ պատասխանատվություն կրել իր ապակայունացնող գործողությունների համար. եւ դա ԱՄՆ-ի նախագահն է: Դեռ  երբեք Սպիտակ տունն այդպես չի անտեսել ազգային անվտանգությանը սպառնացող վտանգը»,- նշում է քաղաքական գործիչը:

«Եթե մենք չկարողանանք պատասխանել այն արագությամբ, որը պահանջում է այդ սպառնալիքը, մոսկովյան վարչակազմն ավելի կոգեւորվի, որպեսզի ոչ միայն խարխլի եվրոպական կայունությունն, այլ նաեւ պահպանի հաջողությունը, որը ձեռք էր բերել 2016թ.-ին մեր նախագահական ընտրություններին միջամտելով՝ 2018թ.-ի Կոնգրեսի ընտրությունները եւ 2020թ.-ի նախագահական ընտրությունները խափանելու ճանապարհով»,- գրում է Քարդինը:

Աղբյուր՝ The Washington Post

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝