«Եղբայրնե՛ր, վաճառում եմ հետախուզական ինքնաթիռ, որը կարող է ռումբեր նետել»

rossiyskie-voennye-otrazili-ataku-dronov-na-voennuyu-bazu-hmeymim_1

«Ռուսաստանը գրեթե մեղադրանքներ հնչեցրեց ամերիկյան բանակի հասցեին Սիրիայում ռուսաստանյան ռազմաբազայի վրա անօդաչու սարքերի կիրառմամբ հարձակման համար եւ մասնավորապես հայտարարեց, որ նման թռչող սարքեր կարող էր հասնել միայն խոշոր ռազմական գերտերությունից, ԱՄՆ-ի նման,- The Daily Beast-ում հայտնում են Ադամ Ռոնսլին եւ Քրիստիան Թրիբերթը: -Սակայն մի քանի օր առաջ սոցիալական ցանցերում ռազմական սպառազինությունների շուկայի վաճառողը, ով բնակվում է սիրիական Իդլիբ նահանգում, նման մոդելի դրոնների վաճառքի մասին հայտարարություն էր տեղադրել: Դա լուրջ կասկածներ է առաջացրել՝ կապված բարձր տեխնոլոգիական զենքերի տեղափոխման Մոսկվայի վարկածների հետ»:

«Ռուսաստանի ՊՆ տեղեկություններով, 10 դրոններից բաղկացած խումբը՝ զինված փոքր ռումբերով, հարձակում է գործել Լաթաքիայում գտնվող Հմեյնիմ ավիաբազայի վրա, եւս երեք դրոններ՝ Տարտուսում գտնվող ռուսական ռազմածովային բազայի վրա: Դրանք կառավարվում էին GPS-ի օգնությամբ: Ավելի ուշ ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց, որտեղ ասվում էր, որ Սիրիայի «չափավոր ընդդիմության» զինյալներն Իդլիբից գործարկել են դրոնները եւ կոչ են արել Թուրքիային ապահովել անվտանգությունն այդ նահանգում հակամարտության խաղաղ կարգավորման ծրագրի շրջանակում»,- ասվում է հոդվածում:

«Սիրիայում առկա ռուսաստանյան զինված կազմավորումների կենտրոնի վրա կատարած հարձակումը հարված հասցրեց սիրիական ապստամբների նկատմամբ վերջնական հաղթանակի մասին խոսակցություններին: Դեպքը տեղի ունեցավ մեկ ամիս անց այն պահից, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելեց ռազմաբազա, որպեսզի Ջորջ Բուշի ոճով հայտարարություն անի այն մասին, որ «առաքելությունը իրագործված է»,- հայտնում են լրագրողները:

6996603

«Այդ հարձակումից հետո, որի պատասխանատվությունն իր վրա չի վերցրել ոչ մի ապստամբական խումբ, Ռուսաստանը խոսեց դավադրության մասին: ՌԴ ՊՆ-ի աղբյուրը ՏԱՍՍ պետական գործակալությանն ակնարկել էր, որ ԱՄՆ-ի Ռազմածովային նավատորմի հետախուզական օդանավի ներկայությունը Միջերկրական ծովում կարող է ինչ-որ կապ ունենալ հարձակման հետ, իսկ ուղղորդման համակարգերի օգտագործումն անօդաչու սարքերով՝ հիմնված GPS տեխնոլոգիայի վրա, մատնանշում է ամբողջ մի պետության մասնակցությունը»,- ասվում է հոդվածում:

«Սակայն դեկտեմբերի 31-ին դրոնների մասին հայտարարությունը սեւ շուկայում, որտեղ  ապստամբները վաճառում են ամեն ինչ՝ սկսած մոտոցիկլետներից մինչեւ ինքնաձիգերը, ցույց է տալիս, որ նման զենքը կարող էր ձեռք բերել ցանկացած ապստամբ, միայն թե փող ունենա: Վաճառողն առաջարկում էր դրոնը երկու փոքր ռումբերով»,- հայտնում են թղթակիցները: «Եղբայրնե՛ր, վաճառում եմ հետախուզական ինքնաթիռ, որը կարող է ռումբեր նետել»,- ասվում է զենքի նկարի տակ գրված հայտարարությունում:

«The Daily Beast-ը վաճառողին հարցեր է տվել թռչող սարքի եւ դրա օգտագործման մասին, սակայն պատասխան չի ստացել»,- ավելացնում են լրագրողները:

Աղբյուր՝ The Daily Beast

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝