Նավթ. աշխարհաքաղաքականության վերադարձը

shutterstock_360583700

«Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող քաղաքական անկարգությունները բարձրացրին նավթի գինը մինչեւ երկու տարվա առավելագույն արժեքին: Մտավախությունը, որ իրանական կառավարության դեմ սկսվող ապստամբությունը կարող է խանգարել OPEC-ի (The Organization of the Petroleum Exporting Countries) մեծությամբ երրորդ երկրից նավթ ստանալուն, կրկին նպաստեց գների աճին, եւ մեկ բարելի գինը բարձրացավ մինչեւ 65 դոլար»,- հայտնում է Die Presse-ը:

«Այսպիսով, աշխարհաքաղաքական ռիսկը տոնում է իր վերադարձը նավթի աշխարհում»,- մեկնաբանում է հոդվածի հեղինակ Մաթիաս Աուերը:

«Նավթային ընկերությունները գների բարձրացման համար պարտավոր են ամենից առաջ OPEC-ի կարտելին: Գների կայունացման համար նավթի արդյունահանման կրճատման մասին պայմանավորվածությունն արդյունք ունեցավ, թեեւ ոչ բոլոր կողմերն են, ովքեր ստորագրել են այդ պատմական համաձայնագիրը, հետեւել դրան մինչեւ հիմա: Այստեղ ակնհայտ օրինակ է Ռուսաստանը»,- գրում է լրագրողը:

Գործարքի մեջ մտնելը Ռուսաստանին չի խանգարել անցած տարի հողից ավելի մեծ քանակության նավթ քաշել, քան երբեւէ հետխորհրդային տարիներին, ասվում է հոդվածում:

«1999թ.-ին, երբ Պուտինը եկավ իշխանության, նավթի արդյունահանումը երկրում կրկնակի ավելացել է: Սակայն անցած տարվա հնարքը հնարավոր եղավ միայն շնորհիվ այն բանի, որ Ռուսաստանին հաջողվեց OPEC-ի հետ գործարքը կնքել հատուկ պայմաններով»,- հայտնում է հեղինակը:

«Սկսվող տարում Ռուսաստանը պետք է զգա նավթի արտադրության խոստացած կրճատումը: Փորձագետներն առաջին անգամ սպասում են ռուսական նավթի արտադրության լճացման»,- ասվում է շարունակությունում:

Ինչ վերաբերում է Ամերիկայում թերթաքարային նավթի արտադրությանը, ապա 2017թ.-ի դեկտեմբերի վերջին այն գտնվում էր նվազագույն մակարդակին 2015թ.-ի հոկտեմբերից սկսած: Դա նույնպես պետք է պահպանի այսօր նավթի գները բարձր մակարդակով, ծայրահեղ դեպքում առաջին կիսամյակում, ասվում է հոդվածում:

«Այնուամենայնիվ, Վիեննայում OPEC-ի հանդիպման ժամանակ որոշ երկրներ կոչ են արել դուրս գալ գործարքից: Այդ ժամանակ բոլորից բարձր Ռուսաստանի ձայնն էր»,- եզրափակում է հեղինակը:

Աղբյուր՝ Die Presse

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝