Մրցակցությունն ԱՄՆ-ից պահանջում է վերանայել վերջին երկու տասնամյակների քաղաքականությունը

2vm3tj4-640x478

«Դոնալդ Թրամփի Ազգային անվտանգության ռազմավարությունը ենթադրում է ԱՄՆ-ի եւ երկու «ռեւիզիոնիստական» գերտերությունների՝ Ռուսաստանի եւ Չինաստանի առճակատումը, ովքեր ձգտում են «մարտահրավեր նետել գլոբալ ստատուս քվոյին, մասնավորապես ի վնաս ԱՄՆ-ի շահերին»,- The New York Times-ում գրում են Դեյվիդ Սանգերը եւ Մարկ Լենդլերը:

Թրամփի աշխատակազմի ներկայացուցիչների խոսքերով՝ ռազմավարությունը, որը նա ներկայացրել է իր ելույթում, հիմնված է նախագահի նախընտրական քարոզչական ելույթների վրա: Հոդվածում փաստաթղթից մեջբերում է արված. «Հզոր գերտերությունների մրցակցությունը, որն արհամարհում էին որպես անցած դարի երեւույթ, վերադարձել է»:

«Չնայած, որ փաստաթղթում եղած առեւտրի հարցով Չինաստանին դիմագրավելու նկարագրությունը ծանոթ է նախընտրական քարոզչությունից, մարտահրավերների բնույթը, որոնք իրենից ներկայացնում է Ռուսաստանը, ըստ երեւույթին, տարանջատվում է Թրամփի՝ Վլադիմիր Պուտինին քննադատելուց հրաժարվելուց՝ Ղրիմը գրավելու, Ուկրաինան ապակայունացնելու եւ ԱՄՆ-ի հետ առանցքային միջուկային պայմանագիրը խախտելու համար: Ըստ էության, փաստաթուղթը նկարագրում է Ռուսաստանի գործողությունները՝ ավելի քննադատական տերմիններով, քան սովորաբար ասում է Թրամփը»,- մեկնաբանում է հոդվածի հեղինակը:

Ինչպես ասվում է փաստաթղթում, Չինաստանը եւ Ռուսաստանը «լի են տնտեսությունն ավելի անազատ եւ անարդար դարձնելու, սեփական զինված ուժերը զարգացնելու եւ տեղեկատվությունն ու տվյալները վերահսկելու վճռականությամբ, որպեսզի ճնշեն հասարակությանը եւ ավելացնեն սեփական ազդեցությունը»:

«Այդ մրցակցությունն ԱՄՆ-ից պահանջում է վերանայել վերջին երկու տասնամյակների քաղաքականությունը, քաղաքականություն, որը հիմնված է այն ենթադրության վրա, որ մրցակիցների հետ փոխգործակցությունը եւ ներգրավումը միջազգային հաստատություններ եւ համաշխարհային առեւտրի մեջ նրանց բարյացակամ խաղացողներ եւ հուսալի գործընկերներ կդարձնի: Այդ ենթադրությունը մեծամասամբ սխալ էր»,- ասվում է ռազմավարությունում:

Համեմատելով Թրամփի եւ նրա նախորդի ռազմավարությունը՝ լրագրողները նշում են, որ այն «չի պարունակում որեւէ ակնարկ սառը պատերազմի ժամանակաշրջանի աշխարհայացքին վերադառնալու մասին»: «Այն դեպքում, երբ Օբաման իր ռազմավարությունն օգտագործում էր, որպեսզի միջուկային զենքից շեշտը փոխի դեպի ամերիկյան անվտանգության առանցք, Թրամփն այդ զենքն անվանեց «խաղաղություն եւ կայունություն պահպանելու հիմնական ռազմավարություն՝ ԱՄՆ-ի, նրա դաշնակիցների եւ գործընկերների դեմ ագրեսիան զսպելու ճանապարհով»»,- գրում են հոդվածի հեղինակները:

Փաստաթղթում Չինաստանը բնութագրվում է որպես «ռազմավարական մրցակից», ինչը լրագրողներն անվանում են «արմատական փոփոխություն»՝ համեմատած Օբամայի աշխատակազմի բառապաշարի հետ, որը Պեկինին կոչում էր «համաշխարհային սպառնալիքներին դիմադրող գործընկեր:

«Թրամփի ռազմավարությունում կլիմայի փոփոխությունը չի ընդունվում որպես սպառնալիք ազգային անվտանգությանը, այլ կլիմայի հարցերն ուսումնասիրվում են «էներգետիկ գերակայություն» բաժնում»:

«Դատելով փաստաթղթի քաղվածքներից, որոշ ոլորտներում, ինչպիսիք են ԱՄՆ-ի դեմ կիբերհարձակումները, փաստաթուղթն ավելի շուտ նկարագրում է խնդիրները, այլ ոչ թե տալիս դրանց լուծումները: Միեւնույն ժամանակ նշվում է, որ թույլ տրվեց մրցակիցներին ԱՄՆ-ին վնաս հասցնել տարբեր ոլորտներում, Ամերիկայի հակառակորդները սովորեցին գործել բաց ռազմական հակամարտության եւ միջազգային իրավունքի եզրին»:

Աղբյուր՝ The New York Times

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝