Ժամանակն է, որ Արեւմուտքը սեղմի Ուկրաինային

slavaug27t

«Ուկրաինական քաղաքական բարդ ինտրիգները դժվար է տարբերակելը: Սակայն այս շաբաթ որոշակի հստակություն նկատվեց»,- The Washington Post-ում գրում է Ատլանտյան խորհրդի գիտաշխատող Մաքսիմ Էրիստավին:

«Ուկրաինայում ամենակարեւոր ներքին քաղաքական խնդիրը կոռուպցիան է: Մեր ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ ի հայտ են եկել մարդիկ եւ ինստիտուտներ, որոնք պայքարում են դրա դեմ: Եվ հենց այն պահին, երբ հակակոռուպցիոն մարմինը սկսեց պայքարել խնդրի դեմ, նախագահ Պորոշենկոն միջոցներ ձեռնարկեց նրանց դիրքերը խարխլելու նպատակով»,-հայտնում է հեղինակը:

«Ուկրաինական խորհրդարանում Պորոշենկոյի կողմնակիցները պաշտոնազրկեցին հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարին եւ պատրաստվում են «չեզոքացնել» Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոն: Նախորդ ամիս ուկրաինական հետախուզությունը եւ գլխավոր դատախազությունը խոչընդոտեցին բյուրոյի նախաձեռնած հետաքննությանը»:

«Պորոշենկոն ենթադրում է, թե Վաշինգտոնի եւ Բրյուսելի իր կողմնակիցները կպաշտպանեն իրեն ցանկացած դեպքում՝ Ուկրաինայի արեւելքում Ռուսաստանի կողմից աջակցություն վայելող ուժերի դեմ շարունակվող պատերազմի ֆոնին: Արեւմուտքն ուկրաինացի նախագահին որպես բաստիոն է ընկալում, որը պաշտպանում է Արեւելյան Եվրոպան Ռուսաստանից»:

«Որքան ես հարց եմ ուղղել արեւմտյան դիվանագետներին, թե ինչու նրանք չեն ցանկանում սեղմել մեր կառավարությանը, միշտ լսում եմ նույն պատասխանը. «Որովհետեւ ռուսները կօգտագործեն ցանկացած քննադատություն, որպեսզի ապակայունացնեն իրավիճակն Ուկրաինայում»: – Վերջերս ՄԱԿ-ին ուղղված իր ուղերձում Պորոշենկոն Ռուսաստանին հիշատակեց ավելի քան 20 անգամ, իսկ կոռուպցիա բառն արտասանեց ընդամենը մեկ անգամ»-ընդգծում է հոդվածագիրը:

«Մեր արտասահմանյան դաշնակիցները կարող են այդ կեղտին վերջ տալու համար օգնել Ուկրաինային: Սակայն նրանք չեն հաջողի, եթե շարունակեն «հալած յուղի» տեղ ընդունել կառավարական շրջանակների մատուցած առակները, եւ եթե չպաշտպանեն ուկրաինական  առաջընթացի համար արված իրենց իսկ ներդրումները: Այլապես, այդ միլիոնները, որոնք մեզ օգնելու համար են հատկացվել, կթալանվեն, եւ  մեր նենգ իրատեսները կարտագաղթեն Արեւմուտք»:

«Ուկրաինական հակակոռուպցիոն բարեփոխումները բավականին հաջող ընթացք ունեին, եւ հենց այդ պատճառով երկրի ղեկավարությունը ձգտում է դրանց վերջը տալ: Այժմ բարեփոխիչներին եւ Արեւմուտքի նրանց դաշնակիցներին անհրաժեշտ է գալ եւ պաշտպանել այդ բարեփոխումները»,-եզրափակում է Մաքսիմ Էրիստավին:

 

Աղբյուր՝ The Washington Post

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝