«Նովոռոսիայի» ուրվականը կրկին վերադառնում է

B92V11gCUAEq-PJ

«Լուգանսկում տեղի ունեցած հեղաշրջումից հետո սկսեցին լուրեր շրջանառվել Արեւելյան Ուկրաինային երկու ինքնահռչակ հանրապետությունների հնարավոր միավորման վերաբերյալ: Շատ հավանական է, որ այդ ամենն ընդամենը Կրեմլի հերթական հնարքն է»,- Neue Zuercher Zeitung կայքում գրում է թղթակից Անն-Դորիտ Բոյը:

«Իգոր Պլոտնիցկիի իրավահաջորդը, ով հատուկ ծառայության ղեկավարն էր, եւ ում հանկարծակի տապալեց «ներքին գործերի նախարարը» եւ փախավ Մոսկվա, դարձավ «պետական անվտանգության նախարար» Լեոնիդ Պասեչնիկը:

Հղում անելով «Իզվեստիա» թերթին՝ լրագրողը մեջբերում է բարձրաստիճան անջատողականների, ովքեր չեն հերքում ԴԺՀ եւ ԼԺՀ միաձուլման հնարավորությունը:

«ԴԺՀ «խորհրդարանի» ղեկավար Դենիս Պուշիլինի խոսքերով՝ միասնական ղեկավարությունը թույլ կտար ավելի արդյունավետ կերպով լուծել մի շարք խնդիրներ: Լուգանսկում Պուշիլինի գործընկերը հաստատել է, որ այսօր այդ հարցը քննարկվում է: Ինչպես գրում է ռուսաստանյան թերթը, «Նովոռոսիայի» մասին օրենքն իբր թե արդեն գոյություն ունի, ուժի մեջ մտնելուն խոչընդոտում է միայն Մինսկի համաձայնագիրը, որը ստորագրվել է երկու հանրապետությունների ներկայացուցիչների կողմից»:

«Ի դեպ, կողմերից ոչ մեկն այսօր չի հետեւում համաձայնագրի պայմաններին: Այսպես, Կիեւն օգտվեց անցած շաբաթ առաջացած քաոսից, որպեսզի ուժեղացնի ռազմական ճնշումը Լուգանսկի նկատմամբ»:

«Միասնական անջատողական պետության գաղափարը նորություն չէ:  2014թ.-ի փետրվարին, նախքան ԼԺՀ եւ ԴԺՀ ձեւավորումները, քննարկվում էր արեւելաուկրաինական «Նովոռոսիա»-ի գաղափարը: Հնարավոր է այդ ժամանակ այդ գաղափարից հրաժարվեցին, որովհետեւ դժվար ժամանակներում իշխանության տապալումից հետո հեշտ կլիներ վերահսկել ավելի փոքր կազմավորումները: Այս ամառ հարցին վերադարձավ ԴԺՀ ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն, թեեւ նա խոսում էր Մալոռոսիայի մասին, որը ներգրավելու է ամբողջ Ուկրաինան: Այդ ժամանակ դրան դեմ էր Պլոտնիցկին»,-ասվում է հոդվածում:

 «Դժվար է պատկերացնել, որ Լուգանսկի հեղաշրջում իրականացնողները գործում էին հստակ Մոսկվայի կամքին համապատասխան, որը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում անջատողականներին: Այնուամենայնիվ, անցած շաբաթ այդպիսի տպավորություն էր ստեղծվել, հնարավոր է այդպես ցանկանում էր Պուտինը: Երկար ժամանակ Ռուսաստանի նախագահը հերքում էր, որ անմիջական ազդեցություն ունի Դոնեցկում եւ Լուգանսկում: Սակայն վերջերս նա պաշտոնապես կոչ է արել Զախարչենկոյին եւ Պլոտնիցկիին քննարկել Ուկրաինայի հետ գերիների փոխանակման հարցը»:

«Հետաքրքրվա՞ծ է արդյոք Մոսկվան ԼԺՀ եւ ԴԺՀ միավորմամբ. ահա թե որն է հարցը: Ռուսաստանը փորձում է Արեւելյան Ուկրաինայում իրականացնել խաղաղապահ առաքելություն իր պայմաններով»,- եզրափակում է հեղինակը:

Աղբյուր՝ Neue Zuercher Zeitung

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝