Ֆլինի ցուցմունքները կարող են տանել դեպի իշխանության ավելի վերին օղակներ. ո՞վ է հաջորդը

michael-t-flynn-left-and-jared-kushner-at-the-white-house-last-month__209641_

««Թրամփների խաղն» արդեն կդառնա արյունալի: Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը ավելի է մոտենում Դոնալդ Թրամփին, եւ երեւում է, որ շուտով զոհաբերելու են նախագահ ընտանիքի անդամներից մեկին,- The Guardian-ում գրում է Ջիլ Աբրամսոնը: -Այն բանից հետո, երբ Մայքլ Ֆլինը՝ ազգային անվտանգության հարցերով Թրամփի նախկին խորհրդականը, անցած շաբաթ խոստովանեց, որ կեղծ վկայություններ է տվել ՀԴԲ-ում, ռուսաստանյան սկանդալի  ավելի շատ հանգամանքներ հայտնվեցին ուշադրության կենտրոնում: Ֆլինի ցուցմունքները կարող են տանել դեպի իշխանության ավելի վերին օղակներ, դեպի Թրամփը»:

Աբրամսոնը նշում է, որ լրագրողներ Մեգի Հաբերմանը եւ Էշլի Փարքերը իրենց վերջին հոդվածներում ներառել են միեւնույն նախադասությունը. «Քուշները՝ նախագահի փեսան եւ բարձրաստիճան պաշտոնյան, ով նախկինում երեւում էր յուրաքանչյուր լուսանկարում, վերջերս անհետացել է հանրության տեսադաշտից եւ, որոշ գործընկերների խոսքերով, ինքն իրեն վերապահել է ավելի սահմանափակ հետկուլիսային դեր»:

«Սպիտակ տան վերնախավից ինչ-որ մեկը, ըստ երեւույթին, ցանկանում է, որ այդ տեղեկությունը տարածվի: The New York Times-ի հոդվածում, ի թիվս այլ նյութերի, կար հղում նախագահի երեք խորհրդականներին»: Փարքերը մեջբերել է Քուշների հետ ավելի վաղ ունեցած հարցազրույցից եւ հղում է արել հենց Քուշների, ինչպես նաեւ աշխատակազմի 12 պաշտոնյաների, օգնականների, խորհրդականների եւ վստահված անձանց հարցազրույցին, որոնց մի մասը խոսել է գաղտնիության սկզբունքով»,- ասվում է հոդվածում:

«Երկու հոդվածներն էլ հարց են առաջացրել՝ որքա՞ն երկար Քուշները եւ նրա կինն ու նախագահի դուստրը՝ Իվանկան, կմնան Վաշինգտոնում»,- նշում է Աբրամսոնը:

Աղբյուր՝ The Guardian

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝