ՆԱՏՕ-ի եւս մեկ անդամ, որին Ռուսաստանը փորձում է շեղել ընթացքից

President Milos Zeman of the Czech Republic has been notably friendly toward Russia

The Daily Beast-ում լրագրող Աննա Նեմցովան խոսել է երկու ցույցերի մասին, որոնք անցած ամիս անցկացվել են Պրահայում ի պատիվ «թավշյա հեղափոխության», որով ավարտվեց կոմունիստների ղեկավարությունը երկրում:

«Փողոց դուրս եկան չեխ ժողովրդավարները եւ չեխ ծայրահեղ աջակողմյան ակտիվիստները: Կրկին, անցած տարիների նման, Պրահան բաժանվեց Արեւելքում ապագա փնտրողների եւ դեպի Արեւմուտք վստահ շարժվողների միջեւ»,- նշում է լրագրողը:

Նեմցովան խոսել է Պրահայի ժողովրդավար ակտիվիստ Ռոման Մակայի հետ, ով չեխական «Եվրոպական արժեքներ» ՀԿ-ի աշխատակից է: «Այդ խումբը հայտնաբերում է քարոզչական արշավների կազմակերպիչներին, որոնցից շատերը կրեմլյան խաղացողների ենթակայության տակ են»,- հայտնում է լրագրողը:

«Ճշմարտության եւ եվրոպական արժեքների համար պայքարը շատ ռիսկային է նույնիսկ խաղաղ Պրահայում: Մական սպառնալիքներ է ստանում սոցցանցերի չեխ օգտատերերից, ովքեր խոստանում են կտրել նրա գլուխը, սպանել, կախել, ցանկանում են, որ նա մահանա քաղցկեղից»,- հայտնում է Նեմցովան:

«ԵՄ-ն եւ Չեխիայի Հանրապետությունն ատողների մեծ մասը սիրում է Պուտինին եւ Թրամփին,- ասում է Մական: -Նրանք գրավում են ավտորիտար վարչակարգով»:

«Եվրոպական արժեքներ» խմբավորման դիտորդները հայտնաբերել են առնվազն 30 վեբ-կայքեր, որոնք տարածում են թրամփամետ եւ պուտինամետ քարոզարշավ, դավադրության թեորիաներ եւ չեխերեն կեղծ նյութեր»,- ասվում է հոդվածում:

«Սակայն ՌԴ ազդեցությունը չի սահմանափակվում վեբ-կայքերով: Հազարավոր չեխեր հետեւում էին իրենց նախագահ Միլոշ Զեմանի՝ Ռուսաստան կատարած այցի մասին լուրերին: Զեմանը ԵՄ-ի քաղաքականությունը «հիմարություն» անվանեց, իսկ հակառուսաստանյան պատժամիջոցները՝ «կեղծավոր»:

«Բոստոնյան համալսարանի պատմության եւ միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Իգոր Լուկեշը The Daily Beast-ի հետ զրույցում ասել է, որ Պրահան տասնամյակներ շարունակ հարթակ է եղել ՌԴ հետախուզության եւ հատուկ ծառայությունների համար»:  

«Ավելին,- պնդում է Լուկեշը,- ԱԴԾ-ն հավաքագրել է լրտեսների Պրահայի, Կառլովի Վարիի եւ այլ վայրերի ռուսական մեծ սփյուռքում: Սակայն, հնարավոր է, որ ռուսաստանյան հատուկ ծառայություններն ամենաակնհայտ հետքերը թողել են էլեկտրոնային ոլորտում, թվում է, որ ապատեղեկացնողների մի ամբողջ կազմ աշխատում է չեխական լրատվամիջոցներում»:

«Տեղեկատվության անվտանգության չեխական ծառայությունն անցած տարվա հաշվետվությունում նշել է, որ ռուսաստանցի լրտեսների ակտիվությունն աճել է անցած տարվա համեմատ, եւ ներքին գործերի նախարարությունը ստեղծել է հատուկ ստորաբաժանում ապատեղեկատվության եւ քարոզչության դեմ պայքարելու համար»,- ասվում է հոդվածում:

Աղբյուր՝ The Daily Beast

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝