ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատան դիմացի հատվածը կվերանվանվի՞ «Բորիս Նեմցովի հրապարակ»

09B77761-7098-477C-B9FA-E86D9ECADBAA_w1023_r1_s

«1984թ.-ին ԱՄՆ-ի Կոնգրեսը կողմ էր քվեարկել Վաշինգտոնում 16-րդ փողոցի մի հատվածը, որը գտնվում էր Խորհրդային Միության դեսպանատան դիմաց, «Անդրեյ Սախարովի հրապարակ» անվանելուն»,- գրում է  The Washington Post հանդեսը:

«Այդ քայլը զայրացրեց Մոսկվային. այդ երկրի դիվանագետներն ամեն անգամ հանդիպում էին Սախարովի անվանը, երբ մտնում էին շենք, դուրս էին գալիս շենքից կամ նամակ էին ստանում: Սակայն այդ մարտավարությունն ուշադրություն հրավիրեց Սախարովի արիության վրա եւ, հարազատների խոսքերով, ներդրում ունեցավ այն հարցում, որ երկու տարի անց նա ազատվեց աքսորավայրից»,- ասվում է հոդվածում:

«Այժմ Կոլումբիա շրջանի խորհուրդն ուսումնասիրում է Վիսկոնսին-ավենյուի մի հատվածը, որտեղ հիմա գտնվում է ՌԴ դեսպանատունը, «Բորիս Նեմցովի հրապարակ» անվանելու առաջարկությունը»: Թերթը գրում է. «Նեմցովն իր կյանքը նվիրել է ռուսաստանյան ժողովրդավարությանը եւ հասարակության մեջ շատ կողմնակիցներ ուներ, ինչն էլ նրան դարձրեց Վլադիմիր Պուտինի վարչակարգի գլխավոր թիրախներից մեկը: Կրեմլն այդպես էլ չհայտնեց նրա սպանության պատվիրատուների անունները եւ նրանց պատասխանատվության չենթարկեց, եւ նա արժանի է, որպեսզի անընդհատ հիշվի այդ գործը»:

«Եթե Թրամփի աշխատակազմը դեմ լինի անվանափոխմանը, դրանում զարմանալի ոչինչ չի լինի»,- գրում է թերթը՝ հիշեցնելով, որ հանրապետական սենատոր Բոբ Քորկերն արգելափակեց ԱՄՆ-ի Կոնգրեսի նմանատիպ որոշումը: «Դա շրջանի խորհրդի անդամներին հնարավորություն է տալիս ապացուցելու, որ փողոցների անվանակոչումը պետք է լինի իրենց իշխանության տակ, եւ որ Պուտինն այդքան հեշտությամբ չի կարող իրենց վախեցնել, ինչպես Կապիտոլիումի իր գործընկերներին»,- ասվում է հոդվածում:

Աղբյուր՝ The Washington Post

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝